Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենականում զոհված մարտիկների հիշատակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    49%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    67%
    4 կմ/ժ
  • Լոռի 16°C
    92%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    88%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    47%
    20 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    84%
    4 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    49%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    51%
    4 կմ/ժ
  • Արցախ 17°C
    92%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5242
  • Դոլար = 388.4

Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենականում զոհված մարտիկների հիշատակին

Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ հայրենականում զոհված մարտիկների հիշատակին

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Բելառուսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է Հաղթանակի զբոսայգի, ծաղկեպսակներ դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին:

Այնուհետև նրանք այցելել  են Վետերանների միություն՝  հանդիպելու և երախտիք հայտնելու հաղթանակը կերտած վետերաններին:

Հիշեցնենք, որ 80 տարի առաջ այս օրը ֆաշիստական Գերմանիան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա: Խորհրդային բազմազգ ժողովուրդների կողքին արիաբար մարտնչեցին նաև մեր հայրենակիցները. անգնահատելի է հայերի ներդրումն ընդհանուր հաղթանակի նվաճման գործում: Հունիսի 22-ը հիշատակի օր է պատերազմի մասնակից բոլոր երկրներում:

Թեմայի այլ նորություններ