Ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը խիստ դատապարտելի է. ՀՀ ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    41%
    22 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    77%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    100%
    3 կմ/ժ
  • Արարատ 24°C
    49%
    7 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    41%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    92%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    41%
    22 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    66%
    23 կմ/ժ
  • Արցախ 18°C
    88%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը խիստ դատապարտելի է. ՀՀ ՄԻՊ

Ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը խիստ դատապարտելի է. ՀՀ ՄԻՊ

Այսօր Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ բռնության դեպքը խիստ դատապարտելի է և որևէ կերպ չի կարող համատեղելի լինել մանկավարժի վարքագծի հետ՝ նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հաղորդագրության մեջ:

«Ֆիզիկական, հոգեկան և այլ տեսակի բռնությունից երեխայի պաշտպանությունն ապահովելու համար պատասխանատու են ինչպես ծնողները և օրենքով երեխայի համար պատասխանատու անձինք, այնպես էլ կրթության պատասխանատուներն ու մանկավարժները։

Կարևոր է նաև արձանագրել, որ ոլորտի քաղաքականության պատասխանատու մարմին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արձագանքը չի ուշացել։ Սակայն անհրաժեշտ են նաև համակարգային միջոցառումներ թե՛ մանկավարժների ու վարչական աշխատողների՝ երեխայի իրավունքների թեմաներով մասնագիտական պատրաստումը խթանելու, և թե՛ երեխայակենտրոն ու երեխայազգայուն մոտեցումները կրթության կազմակերպման գործելակերպերում ամրապնդելու համար։

Որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի մշտադիտարկման ազգային մեխանիզմ և երեխաների իրավունքների խախտումների կանխարգելման ու պաշտպանության մարմին՝ Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու, որ կոնկրետ դեպքով մեղավոր անձինք պատասխանատվություն կրեն, և այս մասով պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից»,- նշված է տեքստում:

Թեմայի այլ նորություններ