Ս․թ․ օգոստոսի 4-ին տեղի ունեցավ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վ․ Կարապետյանի հանդիպումը Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարության 2-րդ տարածքային վարչության (Արևելյան եվրոպայի երկրներ) տնօրեն Վասիլ Զվարիչի հետ։ Վ. Զվարիչը շնորհավորեց ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և հայտնեց իր երկրի պատրաստակամությունը զարգացնելու հայ-ուկրաինական հարաբերությունները, նշելով, որ բարեկամ հայ և ուկրաինացի ժողովուրդները ունեն նորանոր հաջողությունների հասնելու բոլոր հնարավորությունները։ Դեսպանը իր հերթին ողջունեց Ուկրաինայի ԱԳՆ մոտեցումը և հավաստիացրեց, որ չի խնայի ջանքերը երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար։