Թուրքիայի նպատակն է ոչնչացնել քուրդ ժողովրդին. բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    49%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    97%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    17 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    89%
    3 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    49%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    49%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    72%
    15 կմ/ժ
  • Արցախ 17°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.52576
  • Դոլար = 388.4

Թուրքիայի նպատակն է ոչնչացնել քուրդ ժողովրդին. բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները  բողոքի ակցիա են կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց` պահանջելով ՄԱԿ-ին հատուկ նիստ հրավիրել քննարկելու Քուրդիստանի աշխատավորական կուսակցության համահիմնադիր, քաղբանտարկյալ Աբդուլլահ Օջալանի ազատ արձակելու հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը նշեց, որ իրենց առաջնորդը Թուրքիայի Իմրալի բանտում 23 տարի է ենթարկվում է խոշտանգումների, սակայն միջազգային հանրությունը լուռ դիտորդի դեր է ստանձնել:

«Թուրքական իշխանությունը ցույց է տալիս, որ իրենց նպատակն է ոչնչացնել և քրդական առաջնորդին, և քուրդ ժողովրդին: Թուրքիայում ապրող 25 միլիոն քրդերին մինչև այսօր Սահմանադրությամբ չեն ճանաչում որպես ազգ, լեզուն չեն ճանաչում: Մեր երեխաները այդ տարածքում կրթություն չեն ստանում և ենթարկվում են ճնշումների: Արդեն 12 տարի է՝ Թուրքիայի հովանու ներքո իսլամական խմբավորումները Սիրիայի 4-5 միլիոն քրդերի ենթարկում են ցեղասպանության: Թուրքական իշխանությունները արդեն զավթել են Ռոջավայի 3-4 քաղաք և ժողովրդին հանել են իրենց բնակավայրից: Սա ցույց է տալիս, որ թուրքական իշխանությունները անում են ամեն ինչ վերացնելու և ձուլելու քուրդ ժողովրդին»,- ընդգծեց Հասանովը:

Հասանովը կոչ է անում միջազգային հանրությանը Թուրքիայի ցեղասպան քաղաքականության դեմ հատուկ միջոցներ ձեռնարկել:

«Այդ քայլերը պետք է անեն նախևառաջ գերտերությունները, բայց, ցավոք, այսօր յուրաքանչյուր գերտերություն ունի իր շահերը և, ելնելով դրանից, անտեսում են և քրդերին, և հայերին, և բոլոր ճնշված ժողովուրդների իրավունքները»,- ընդգծեց Հասանովը:

Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին փոխանցեցին նամակ, որում ներկայացված են իրենց պահանջները միջազգային հանրությանը:

Աբդուլլահ Օջալանը եղել է քրդական ազատագրական շարժման ղեկավար։ Հանդիսանում է նաև Քրդական բանվորական կուսակցության նախագահը, այժմ դատապարտված է ցմահ ազատազրկման թուրքական Էմրալի կղզում։

Թեմայի այլ նորություններ