«Թուֆենկյան» հիմնադրամը Քաշաթաղի շրջանում շարունակում է իրականացել բարեգործական ծրագրեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    36%
    32 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    13 կմ/ժ
  • Լոռի 18°C
    99%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    54%
    21 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    30 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    65%
    22 կմ/ժ
  • Արցախ 21°C
    82%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

«Թուֆենկյան» հիմնադրամը Քաշաթաղի շրջանում շարունակում է իրականացել բարեգործական ծրագրեր

«Թուֆենկյան» հիմնադրամը Քաշաթաղի շրջանում շարունակում է իրականացել բարեգործական ծրագրեր

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը տարիներ շարունակ աջակցել է Քաշաթաղի շրջանի վերաբնակեցմանը և կայացմանը՝ իրագործելով տարբեր ծրագրեր. դպրոցաշինություն, բնակարանաշինություն, գյուղատնտեսություն և այլն:

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է Քաշաթաղի   շրջվարչակազմի ղեկավարի  օգնական  Իննա  Բաբայանը: Նրա  խոսքով՝  2020 թ-ի  առաջին կիսամյակի ընթացքում բարեգործական հիմնադրամը Քաշաթաղում արդեն կատարել է մի շարք աշխատանքներ՝ առաջնային համարելով գյուղատնտեսության զարգացումը:

«Տարվա սկզբից հիմնադրամն իրականացնում է նոր գյուղատնտեսական ծրագիր Միջնավանի տարածքում՝ հիմնելով 5 հեկտար փորձարարական այգի, որտեղ տնկել են տարբեր տեսակի պտղատու ծառեր: Նպատակը՝ ուսումնասիրել, թե որ ծառերն են ավելի հարմար տեղի բնակլիմայական պայմանների համար: Այս տարի, կապված նոր կորոնավիրուսի տարածման հետ, հիմնադրամը Քաշաթաղի հողօգտագործողներին տրամադրել է 64.8 տ. ազոտական պարարտանյութ: Հիմնադրամը շրջանային բուժմիավորմանն  է տրամադրել նաև բժշկական տարբեր պարագաներ՝ Աղավնոյի անցակետում հերթապահության ժամանակ օգտագործելու նպատակով: 

На изображении может находиться: небо, дом и на улице
«Թուֆենկյան»-ի միջոցներով շուտով կավարտվի Վանի միջնակարգ դպրոցի շենքի հիմնանորոգումը: Կապված բնակարանաշինության հետ՝ հիմնադրամը Կովսական քաղաքում սկսել է վիրավոր ազատամարտիկ Համլետ Հովհաննիսյանի ընտանիքի տան վերակառուցման ծրագիրը: Նույն քաղաքում օրերս ավարտին հասցվեց քաղաքային այգու և մանկական խաղահրապարակի շինարարությունը»,-մասնավորապես  ասել  է  Ի. Բաբայանը:
 
Մեր   զրուցակիցը    տեղեկացրել   է  նաև, որ  հիմնադրամը նախատեսել  է շրջանում իրականացնել հնգամյա բարեգործական ծրագիր, Միջնավանի, Կովսականի քաղաքային և Վանի, Ալաշկերտի, Մուշի գյուղական համայնքների ընդգրկմամբ: Մոտ օրերս նաև նախատեսվում է Մոշաթաղի գյուղական համայնքի խմելու ջրի համակարգի վերանորոգումը:

Թեմայի այլ նորություններ