Տոյվո Կլաարն իրատեսական է համարում մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    56%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    100%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    95%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    96%
    2 կմ/ժ
  • Արարատ 22°C
    60%
    16 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    93%
    3 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    56%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    56%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    75%
    6 կմ/ժ
  • Արցախ 20°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Տոյվո Կլաարն իրատեսական է համարում մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը

Տոյվո Կլաարն իրատեսական է համարում մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ ապագայում իրատեսական է, բոլոր տարրերը սեղանին են։ Դա քաղաքական կամքի հարց է և կապված է փոխզիջումների հետ։ Անթալիայում տեղի ունեցող դիվանագիտական համաժողովի շրջանակներում «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Եկել է խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակը ՝ փոխզիջման գնալով։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, բնականաբար, կստորագրվի երկու երկրների միջև, և դրսից ցանկացած միջնորդ կարող է պարզապես աջակցել այդ հարցին։ Դա այն գործն է, որը մենք փորձում ենք անել:

Ես համաձայն եմ, որ այս հարցը երկու կողմերի միջև է, բայց նաև հավատում եմ, որ արտաքին գործընկերները կարող են լինել կողմ, որը կարող է աջակցություն ցուցաբերել»,- ասաց Կլաարը։

Կլաարն ընդգծեց՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման հասնելը շատ կարևոր է, քանի որ դա կապահովի հիմք ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի բարգավաճման համար:

«Կարծում եմ, որ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովումը կենսական անհրաժեշտություն է տարածաշրջանի բոլոր երկրների համար, ուստի Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում ենք իրավիճակի հանգուցալուծման տարբեր տարբերակներ։ Խաղաղությունը ենթադրում է ոչ թե պատերազմի բացակայություն, այլ պահանջում է համապարփակ կարգավորում, որը պետք է ընկալվի բոլոր կողմերի կողմից»,- եզրափակեց Կլաարը։

Թեմայի այլ նորություններ