Տիգրան Խաչատրյանն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    32%
    35 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 16°C
    88%
    6 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    89%
    4 կմ/ժ
  • Արարատ 27°C
    34%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    76%
    2 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    29%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    29%
    35 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    57%
    21 կմ/ժ
  • Արցախ 18°C
    76%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48662
  • Դոլար = 387.657

Տիգրան Խաչատրյանն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Տիգրան Խաչատրյանն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից, մանրամասնելով, որ նախարարը դեսպանին է ներկայացրել Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, առաջիկա բյուջետային տարում նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաեւ՝ Հայաստանի մակրոտնտեսական կայունության, կապիտալ ծախսերի վերանայման եւ հարկային քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

Դեսպան Սվենսոնն իր հերթին կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության խորացումը, նշելով, որ Շվեդիան ողջունում է Հայաստանում համակարգային բարեփոխումների իրականացնելու Կառավարության պատրաստակամությունը եւ պատրաստ է շարունակելու աջակցել այդ բարեփոխումների իրականացման գործընթացում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ բիզնես ներդրումների ներգրավման եւ այս ուղղությամբ երկու երկրների միջեւ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ կայուն գործընկերային կապերի հաստատման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Թեմայի այլ նորություններ