Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    15 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    11 կմ/ժ
  • Լոռի 24°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    30%
    4 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    15 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    40%
    4 կմ/ժ
  • Արցախ 29°C
    33%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհավորական ուղերձ է հղել  Նիկոլ Փաշինյանին` վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Հյուսիսային Ամերիկայի  Արևմտյան թեմի եւ Մեքսիկայի հոգևոր առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհավորական ուղերձ է հղել  Նիկոլ Փաշինյանին` վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սրբազան հոր շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հիրավի, դուք ունեք ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահության քվեն և խորհրդարանական մեծամասնության լիակատար աջակցությունը կյանքի կոչելու մեր ժողովրդի անկեղծ սպասումները և ազգային նվիրական իղձերը։ Լիահույս ենք, որ նոր ձևավորվելիք կառավարությունը՝ Ձեր իսկ գլխավորությամբ, ուժերի գերագույն լարումով և համախմբմամբ ձեռնամուխ կլինեք Հայաստանի խաղաղության եւ անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, բանակաշինության և հարատեւ բարօրության ապահովման։ Առ Աստված աղոթքով Ձեզ մաղթում ենք ուժ և կորով, աստվածային իմաստություն եւ համբերություն, որպեսզի վճռականորեն և անշեղ կերպով իրագործեք մեր ազգի և պետության համար առաջնահերթություն հանդիսացող այնքա՜ն կենսական ծրագրերը։ Տերը թող զորավիգ լինի Ձեզ»:

Թեմայի այլ նորություններ