Տեղի ունեցավ ԵՄ և ԵԽ կողմից ֆինանսավորվող և իրականացվող Առաջնորդության առցանց դասընթացը կին դատավորների համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    17 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    10 կմ/ժ
  • Տավուշ 26°C
    57%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    29%
    3 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    61%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    13 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    35%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Տեղի ունեցավ ԵՄ և ԵԽ կողմից ֆինանսավորվող և իրականացվող Առաջնորդության առցանց դասընթացը կին դատավորների համար

Տեղի ունեցավ ԵՄ և ԵԽ կողմից ֆինանսավորվող և իրականացվող Առաջնորդության առցանց դասընթացը կին դատավորների համար

2021թ. հուլիսի 22-ին տեղի ունեցավ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի կողմից կազմակերպված՝ Առաջնորդության առցանց դասընթացը կին դատավորների համար:

Ծրագրի բաղադրիչներից մեկն ուղղված է կին դատավորների հզորացմանը` զարգացնելով նրանց առաջնորդության հմտությունները: Այդ նպատակով 2020 թվականի սեպտեմբերին Ծրագրի կողմից կազմակերպվեց մեկօրյա դասընթաց Հայաստանի 25 կին դատավորի համար առաջնորդության հմտությունների բարելավման թեմայով:

Ի շարունակություն առաջին դասընթացի՝ Ծրագիրը կազմակերպեց առաջնորդության հմտությունների բարելավմանն ուղղված երկրորդ դասընթացը Հայաստանի կին դատավորների այլ խմբի համար:Դասընթացը վարեց Հյուսիսային Մակեդոնիայի Փաստաբանների Ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ և փոխնախագահ Ելենա Ռիստիչը, ով վարել է նաև առաջին դասընթացը:

Դասընթացի ընթացքում քննարկվել են կանանց դերի կարևորությունը դատական իշխանությունում, առաջնորդության առանձնահատկությունները և առաջնորդության տեսակները, առաջնորդության հմտությունների զարգացումը, կին դատավորների կարիերայի զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները:

Առցանց քննարկմանը ներկա էին Երևան քաղաքի, Լոռու, Արարատի և Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանների, ինչպես նաև Սնանկության դատարանի կին դատավորները:

Թեմայի այլ նորություններ