Թե Շտապօգնության, թե մնացած բուժաշխատողների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովենք. նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    49%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    61%
    14 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    49%
    15 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    72%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    91%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

Թե Շտապօգնության, թե մնացած բուժաշխատողների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովենք. նախարար

Թե Շտապօգնության, թե մնացած բուժաշխատողների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովենք. նախարար

 Կառավարության ծրագրում ամրագրված է,  իսկ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերահաստատում է, որ բուժաշխատողների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովեն: Ավանեսյանն այս մասին ասաց  ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ Շտապօգնության ծառայության աշխատակիցների վերաբերյալ հարցին:

«Մենք պետական բյուջեից տարեցտարի ավելացնում ենք Շտապօգնության ընդհանուր բյուջեն: Ծառայության մեջ ներդրումը մշտական բնույթ է կրում: Վերջին 1-2 տարիների ընթացքում մենք թարմացրել ենք ավտոպարկը՝ թե պետության կողմից գնված նոր մեքենաներով, թե ակտիվ համագործակցության արդյունքում այլ երկրներից  կառավարական դրամաշնորհների շրջանակում գնվող մեքենաների ձեռքբերմամբ:  Մենք այս պահին, կարելի է ասել, ունենք բավարար ավտոպարկ Շտապօգնության ողջ ծառայությունը ՀՀ-ում կազմակերպելու համար»,-ասաց Ավանեսյանը:
 

Վերջին 2 տարում, նախարարի խոսքով, պարկը համալրել են նաև ամենագնաց մեքենաներով, որոնք այսօր բավական կարևոր դեր են կատարում սահմանամերձ, լեռնային գոտիներում ծառայությունը հասանելի դարձնելու համար:

« Ոչ միայն Շտապօգնության ծառայության, այլ նաև ընդհանուր առմամբ՝ թե առաջնային օղակի, թե մնացած բժիշկների աշխատավարձերի աստիճանական աճ պետք է ապահովենք: Եվ դա հստակ կերպով ամրագրված է կառավարության ծրագրում»,-շեշտեց Ավանեսյանը:

Նախարարությունը Երևանի Շտապօգնության ծառայության բեռը թեթևացնելու համար առանձնացել է  Covid ծառայության մեքենաներ, բրիգադներ, որոնք իրենց վրա են վերցրել հիմնական կորոնավիրուսով պացիենտների տեղափոխումը:

Թեմայի այլ նորություններ