Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից 11 տարի անց. Սպիտակում հարգանքի տուրք է մատուցվել աղետի զոհերի հիշատակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    49%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    61%
    14 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    49%
    15 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    72%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    91%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից 11 տարի անց. Սպիտակում հարգանքի տուրք է մատուցվել աղետի զոհերի հիշատակին

Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից 11 տարի անց. Սպիտակում հարգանքի տուրք է մատուցվել աղետի զոհերի հիշատակին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման մարտի 11-ին այցելել են Լոռու մարզի Սպիտակ քաղաք՝ ծաղիկներ խոնարհելու 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին և 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ նշելով, որ նրանց ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, հոգևորականներ, վարչության աշխատակիցներ, ինչպես նաև՝ քաղաքի բնակիչներ:

9,0 մագիտուդով երկրաշարժը Ճապոնիայի հյուսիսարևելյան շրջանում տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 11-ին: Այն առաջացրել էր վիթխարի ցունամի, որի ալիքների բարձրությունը կազմել էր 10-15 մետր: Զոհված և անհետ կորած է համարվում ավելի քան 18 հազար մարդ:

Ողջունելով հյուրերին և ներկաներին՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ Ճապոնիայում գրանցված երկրաշարժն իր բնութագրով նման էր Սպիտակի աղետին: Նա ընդգծել է, որ 1988-ին Ճապոնիայի կառավարությունն ու բնակչությունն առաջիններից էին, որ ձեռք մեկնեցին Հայաստանին՝ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությամբ:

«Առ այսօր Ճապոնիայի կառավարությունն ու ժողովուրդը կանգնած են մեր կողքին: Տարբեր բարեգործական ծրագրերով օգնում են մեզ և ԱԻՆ-ի միջոցով կարողանում են ծրագրեր մշակել և օգտակար լինել մեր երկրին: Մենք համոզվեցինք, որ տարերային աղետների դեպքում ժողովուրդներն ու պետություններն ի զորու չեն միայնակ պայքարել»,- նշել է նախարար Ա. Փիլոյանը:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման էլ իր հերթին նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Նա իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին Ճապոնիայի կողքին լինելու համար: Դեսպան Ֆուկուշիման շնորհակալություն է հայտնել նաև գնդապետ Գաբրիելյանին, ով նախաձեռնել էր խաչքարի կառուցումը:

«Այս խաչքարը երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն է: 2011 թվականի երկրաշարժից հետո Հայաստանն ու Ճապոնիան սկսեցին սերտ համագործակցություն Աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում: Չնայած աշխարհագրական դիրքով մեր երկրները միմյանցից շատ հեռու են, սակայն կան շատ նմանություններ՝ գեղեցիկ լեռներ, երկրաշարժեր: Հույս ունեմ, որ ԱՌՆ ոլորտում համագործակցությունը կշարունակի մնալ մեր հարաբերությունների հենասյունը»,- եզրափակել է դեսպանը:

Թեմայի այլ նորություններ