Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է Եվրասիական երիտասարդական ասամբլեայի ղեկավար Վալերիա Կոդոլովային
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 21°C
    69%
    8 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    57%
    9 կմ/ժ
  • Արարատ 27°C
    53%
    3 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    39%
    9 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    41%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    65%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    41%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    56%
    6 կմ/ժ
  • Արցախ 26°C
    42%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է Եվրասիական երիտասարդական ասամբլեայի ղեկավար Վալերիա Կոդոլովային

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է Եվրասիական երիտասարդական ասամբլեայի ղեկավար Վալերիա Կոդոլովային

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը երեկ ընդունել է Եվրասիական երիտասարդական ասամբլեայի ղեկավար Վալերիա Կոդոլովային, որը «Երիտասարդության Հայ-ռուսական Միություն» հասարակական երիտասարդական միավորման հրավերով աշխատանքային 2-օրյա այցով ժամանել է ՀՀ՝ երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող և 2022 թվականին նախատեսվող ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների Առաջին միջտարածաշրջանային երիտասարդական համաժողովի կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով:

Եվրասիական երիտասարդական ասամբլեայի ղեկավար Վալերիա Կոդոլովան Տավուշի մարզ էր այցելել Հայաստանում Եվրասիական երիտասարդական ասամբլեայի ներկայացուցչության ղեկավար, Երիտասարդության Հայ-ռուսական Միության համանախագահ Ռաֆայել Պողոսյանի և Երիտասարդության Հայ-ռուսական Միության նախագահի խորհրդական Գոռ Մարտիրոսյանի ուղեկցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2021 թվականի օգոստոսին Տյումենում կայացած «Հաջողակ Ձեռներեցների հավաք» միջազգային համաժողովին հայկական պատվիրակության մասնակցության արդյունքները:

Կողմերը կարևորել են հայ-ռուսական երիտասարդական միջտարածաշրջանային համաժողովների անցկացումը՝ որպես երկու երկրների տարածաշրջանների երիտասարդության և երիտասարդական կազմակերպությունների միջև հաղորդակցության և համատեղ նախագծերի նախանշման ու փորձի փոխանակման արդյունավետ հարթակ: Այնուհետև հյուրերն այցելել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, շրջայց են կատարել Ռուսական կենտրոնում:

Հայկական պատվիրակությունը՝ ի դեմս Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի և Երիտասարդության Հայ-ռուսական Միության ներկայացուցիչների, Տյումեն էր մեկնել ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային գործակալության հրավերով:

Թեմայի այլ նորություններ