Թատրոնների միավորման հետ կապված վարվում է պետական քաղաքականություն.Դումանյանը՝ կամերայինցիների դժգոհության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    58%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    13 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Թատրոնների միավորման հետ կապված վարվում է պետական քաղաքականություն.Դումանյանը՝ կամերայինցիների դժգոհության մասին

Թատրոնների միավորման հետ կապված վարվում է պետական քաղաքականություն.Դումանյանը՝ կամերայինցիների դժգոհության մասին

«Թատրոնների միավորման հետ կապված վարվում է պետական քաղաքականություն, երբ որոշում լինի, ըստ դրա կշարժվենք»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Պետական կամերային երաժշտական թատրոնը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ միավորելու վերաբերյալ նախարարության նախագծի իրագործմանը:

Լրագրողների դիտարկմանը, թե Կամերային թատրոնը կրճատվում է, Դումանյանը շեշտեց. «Պետական կամերային երաժշտական թատրոնը չի կրճատվում: Կրճատումն այն է, երբ բզկտված է: Միավորում ենք թատրոնները: Միավորումներ կան, երբ դա փրկություն է: Մենք տեսակետ ունենք, որ միավորման քայլն այս պահի դրությամբ խիստ հիմնավոր է եւ բխում է ոլորտի շահերից»:

Ըստ Դումանյանի՝ այդ քայլով լուծվում է Երեւանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շենքի հարցը, ինչը լրջագույն խնդիր է: Իսկ ինչ վերաբերում է Կամերային թատրոնի անձնակազմին, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Մեր տվյալներով՝ նրանք հայտնվելու են շատ ավելի լավ պայմաններում: Իրենց ստեղծագործական ազատությունը, բեմադրությունները եւ գործունեությունը չեն խաթարվելու»:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ինքը թատրոնների անձնակազմի հետ որեւէ քննարկում չի ունեցել, սակայն փոխնախարար Արա Խզմալյանը ունեցել է բազմաթիվ հանդիպումներ: Դումանյանը նաեւ շեշտեց՝ տեղյակ է, որ Կամերային թատրոնում կան որոշակի դժգոհությունները, ինչը, ըստ նրա, բնական է: «Մարդիկ ավանդույթի ուժով իրենց պատկերացնում են միայն այդտեղ եւ ուրիշ ոչ մի տեղ: Դրանք լիովին ընկալելի զգացումներ են, բայց պետությունը չի կարող զգայական ամբիցիաների բավարարման գծով գնալ, որովհետեւ ավելի մեծ պատասխանատվություն ունի իր վրա»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ