Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել «ՍՕՍ մանկական գյուղեր» Ռուսաստանի ազգային տնօրենի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    52%
    22 կմ/ժ
  • Լոռի 21°C
    69%
    8 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    57%
    9 կմ/ժ
  • Արարատ 27°C
    53%
    3 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    39%
    9 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    41%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    65%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    41%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    56%
    6 կմ/ժ
  • Արցախ 26°C
    42%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել «ՍՕՍ մանկական գյուղեր» Ռուսաստանի ազգային տնօրենի հետ

Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել «ՍՕՍ մանկական գյուղեր» Ռուսաստանի ազգային տնօրենի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը երեկ հանդիպում է ունեցել «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի ներկայացուցիչների, այդ թվում՝  «ՍՕՍ Մանկական Գյուղեր» Ռուսաստանի ազգային տնօրեն Նիկոլայ Սլաբժանինի հետ։

Նախարարի տեղակալը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն՝ անդրադառնալով  հատուկ տիպի մանկատներում պալեատիվ խնամք ստացող և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին առնչվող մի շարք հիմնահարցերի։

Նա ընդգծել է նաև ապաինստիտուցիոնալացման քաղաքականության և խնամատարության ինստիտուտի զարգացման կարևորությունը․ «Նախարարության քաղաքականության հիմքում երեխայի լավագույն շահի՝ նրա ընտանիքում ապրելու և մեծանալու իրավունքի իրացման ապահովումն է։ Մեր նպատակն է երեխաներին վերադարձնել ընտանիք, իսկ անհնարինության դեպքում՝ երեխայի խնամքն ապահովել խնամատար ընտանիքում»։

Նիկոլայ Սլաբժանինը ևս անդրադարձել է խնամատարության ինստիտուտի և որդեգրման գործընթացին առնչվող մի շարք հարցերի․«Մենք ևս կարևորում ենք ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացումը։ Երեխայի համար ընտանիքն առաջնահերթություն է․ մենք դա քաջ գիտակցում ենք և ձգտում, որ յուրաքանչյուր երեխա ընտանիքում մեծանա»։

Հանդիպման ավարտին կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ հօգուտ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացման։

Թեմայի այլ նորություններ