Տարածաշրջանային զարգացումների ընթացքն առավել կարևորում է երկու երկրների միջև սերտ խորհրդակցությունները. Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    30%
    4 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    15 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    40%
    4 կմ/ժ
  • Արցախ 29°C
    33%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Տարածաշրջանային զարգացումների ընթացքն առավել կարևորում է երկու երկրների միջև սերտ խորհրդակցությունները. Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Տարածաշրջանային զարգացումների ընթացքն առավել կարևորում է երկու երկրների միջև սերտ խորհրդակցությունները. Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«ՀՀ վարչապետ, հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյան, ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Անկասկած, գլոբալ և տարածաշրջանային զարգացումների արագ ընթացքն առավել կարևորում է երկու երկրների միջև սերտ խորհրդակցությունները տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և երկու ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման նպատակով, ինչպես նաև ընդգծում բազմակողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը՝ հատկապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ:

Համոզված եմ, որ նախորդ տարիների փոխադարձ և շարունակական ջանքերի շնորհիվ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորվել են բարեկամական, սերտ և բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների պատմական կապերի վրա, որոնք Ձեր պաշտոնավարման ժամկետում առավել կզարգանան և կխորանան:

Ամենակարող Աստծուց հայցում եմ Նորին Գերազանցությանը առողջություն և հաջողություն, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին երջանկություն և բարօրություն»:

Թեմայի այլ նորություններ