Սուրեն Պապիկյանը և Իգոր Մասլովը կարևորել են նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ ջանքերի մեկտեղումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    41%
    13 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    6 կմ/ժ
  • Արարատ 24°C
    60%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    51%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    41%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    80%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    41%
    13 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    70%
    11 կմ/ժ
  • Արցախ 20°C
    57%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Սուրեն Պապիկյանը և Իգոր Մասլովը կարևորել են նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ ջանքերի մեկտեղումը

Սուրեն Պապիկյանը և Իգոր Մասլովը կարևորել են նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ ջանքերի մեկտեղումը

Հոկտեմբերի 19-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ նախագահի աշխատակազմի «Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի» գրասենյակի ղեկավար Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետը ողջունել է ռուս պաշտոնյաների այցը Հայաստան և մասնակցությունը «Ռուս-հայկական» միջտարածաշրջանային 8-րդ ֆորումին՝ այն դիտելով որպես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման կարևոր միջոցառում:  

Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման լայն օրակարգ:

Նշվել է, որ երկկողմ հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որը պետք է հավուր պատշաճի օգտագործել: Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական համագործակցության հարցերին՝ կարևորելով նոր նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման ուղղությամբ ջանքերի մեկտեղումը:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու նշյալ օրակարգերի իրագործմանը՝ շեշտելով Ռուսաստանի դերը տարածաշրջանում կայունության հաստատման, ինչպես նաև խնդիրների հարթման համար հարթակների ձևավորման տեսանկյունից:

Նկատի ունենալով Մոսկվայում «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումները, այդ թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի և «Ռոսատոմ» ՊԿ կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ` Սուրեն Պապիկյանն ընդգծել է ձեռքբերված պայմանավորվածությունների նշանակությունը հայ-ռուսական հարաբերությունների բազմապրոֆիլ զարգացման հարցում:

Թեմայի այլ նորություններ