Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարը ընդունեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնաճյուղի պատասխանատու Ջորջ Հակոբյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    49%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    94%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 22°C
    54%
    13 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    49%
    11 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    72%
    18 կմ/ժ
  • Արցախ 17°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.51182
  • Դոլար = 388.4

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարը ընդունեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնաճյուղի պատասխանատու Ջորջ Հակոբյանին

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարը ընդունեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնաճյուղի պատասխանատու Ջորջ Հակոբյանին

Սփյուռքի Գլխավոր հանձնակատարն ընդունեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնաճյուղի պատասխանատու Ջորջ Հակոբյանին:
 
«Մեր դռները միշտ բաց են Ձեր և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության առաջ: Ողջունում ու բարձր եմ գնահատում կուսակցության պետականամետ դիրքորոշումը, քանի որ պետությունից առավել բարձր արժեք գոյություն չունի»,-նշեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նաև ընդգծեց, որ կուսակցության օրակարգը միասնականության օրակարգն է, ինչը մեզ այսօր պետք է և՛ հայրենիքում, և՛ սփյուռքում:
 
Ջորջ Հակոբյանն իր հերթին ընդգծեց, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը պատրաստ է աջակցել Հայաստանին, լինել հուսալի գործընկեր նաև սփյուռքում, շարունակել խորացնել ու զարգացնել արդյունավետ հարաբերություններ: «Սա իմ և ՍԴՀԿ բոլոր մասնաճյուղերի կամքն ու պատրաստակամությունն է»,-ընդգծեց պարոն Հակոբյանը:
 
Քննարկվեցին Հայաստան-սփյուռք գործակցությանը, սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանը, գրասենյակի գործառույթներին առնչվող հարցեր:

Թեմայի այլ նորություններ