Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը՝ որպես զարգացման նոր հեռանկար. տեղի է ունեցել ծրագրի բացումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    18 կմ/ժ
  • Լոռի 24°C
    71%
    9 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    58%
    9 կմ/ժ
  • Արարատ 29°C
    28%
    13 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    13 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    64%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    11 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    36%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39662
  • Դոլար = 388

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը՝ որպես զարգացման նոր հեռանկար. տեղի է ունեցել ծրագրի բացումը

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը՝ որպես զարգացման նոր հեռանկար. տեղի է ունեցել ծրագրի բացումը

Սկսվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ Հուլիսի 22-ին տեղի ունեցավ ծրագրի մասնակիցների առաջին հանդիպումը՝ առցանց ձևաչափով: Վերապատրաստման ծրագրի սկզբում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորեց սփյուռքահայ ուսուցիչներին.

«Նախարարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը Հայաստան-սփյուռք համագործակցության համատեքստում և ձգտում է առավելապես օգտակար լինել: Վերապատրաստումներին զուգընթաց կարևորագույն խնդիրներից է նաև սփյուռքի կրթօջախներին դասագրքերով և ուսումնական անհրաժեշտ նյութերով ապահովումը: 2021 թվականի հունվարից սկսած՝ 14 երկրի 47 կրթօջախներին տրամադրվել է շուրջ 20000 կտոր ուսումնական գրականություն», - ասաց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:

Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ այս տարի կիրականացվի հետազոտություն, որի նպատակն է գնահատել վերջին տասը տարում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ազդեցությունը սփյուռքի կրթօջախներում իրագործվող կրթական գործընթացների վրա.

«Վստահ եմ, որ հետազոտության արդյունքները նույնպես կնպաստեն սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը զարգացնելու և կատարելագործելու համար: Ցանկանում եմ հայտնել նաև, որ սփյուռքի կրթօջախների տվյալների բազայի կառավարման էլեկտրոնային նոր հարթակի ստեղծմամբ, որի մշակումն ու շահագործումը նախաձեռնել է նախարարությունը, հնարավոր կլինի նաև ստանալու տեղեկություն սփյուռքում գործող կրթամշակութային հաստատությունների մասին», - ասաց նա:

Եզրափակելով խոսքը՝ Դումանյանը վստահություն է հայտնել, որ այս տարվա վերապատրաստումը նույնպես բոլորին կհամախմբի համընդհանուր նպատակների շուրջ և կստեղծի զարգացման նոր հնարավորություններ:

Առցանց հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա որպես նորամուծություններ կարևորեց տնօրենների վերապատրաստումը և «Հայոց պատմության դասավանդման» ու «Հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդման» վերապատրաստման կազմակերպումն առանձին ծրագրերով:

«Համավարակը մեզ մղեց նորարարությունների. հետագայում ևս շարունակելու ենք ուսուցիչների վերապատրաստման որոշ բաղադրիչներ իրականացնել առցանց: Դա հնարավորություն կտա ընդլայնել մասնակիցների շրջանակը, աշխարհագրությունն ու ապահովել վերապատրաստման երկարատև գործընթաց»,- նշեց փոխնախարարը:

Արդեն երկրորդ տարին է, ինչ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը նախարարության կողմից կազմակերպվում է հեռավար ձևաչափով՝ պայմանավորված COVID-19 համավարակով: Հաշվի առնելով հեռավար ձևաչափի սահմանափակումները՝ ծրագրային բովանդակության մշակման ընթացքում շեշտադրումը կատարվել է նոր գիտելիքի փոխանցման, կարողությունների և հմտությունների զարգացման վրա: Միաժամանակ մշակութային միջոցառումների փոխարեն, օրինակ՝ այցելություններ թանգարաններ, մշակութային գործիչների հետ հանդիպումներ և այլն, կազմակերպվելու են թանգարանային հեռավար ուսուցում և թեմատիկ դասախոսություններ:

Այս տարվա առցանց վերապատրաստմանը մասնակցում են սփյուռքի կրթօջախների շուրջ 140 ուսուցիչ՝ 20 երկրից, ներառված են հետևյալ յոթ ծրագրային ուղղությունները՝ ուսուցում մանկապարտեզում, ուսուցում մեկօրյա դպրոցում, տարրական ուսուցում, հայոց լեզվի և գրականության դասավանդում, Հայոց պատմության դասավանդում, հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդում, վերապատրաստում տնօրենների համար:

Մեկամսյա դասընթացների կազմակերպումը մրցույթով ստանձնել է  «Ֆիչըր» («Feature») կազմակերպությունը` «ՊրոԴեՖորմ» («ProDeForm») կազմակերպության հետ գործակցությամբ:

Թեմայի այլ նորություններ