Սիրիայի խորհրդարանի նախագահը հրավիրվել է Հայաստան. Սիրիայում Հայաստանի դեսպանություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    43%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 23°C
    54%
    13 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    43%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    43%
    9 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    72%
    18 կմ/ժ
  • Արցախ 17°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.51182
  • Դոլար = 388.4

Սիրիայի խորհրդարանի նախագահը հրավիրվել է Հայաստան. Սիրիայում Հայաստանի դեսպանություն

Սիրիայի խորհրդարանի նախագահը հրավիրվել է Հայաստան. Սիրիայում Հայաստանի դեսպանություն

Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը այցելել է  Սիրիայի Խորհրդարան (Ժողովրդական Ժողով) և հանդիպում է ունեցել ՍԱՀ խորհրդարանի նախագահ Համուդա Սաբբաղի հետ: Սիրիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել խորացման ու զարգացման գործում: ՀՀ դեսպանը նաև ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Սիրիայի Ժողովրդական Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու դատապարտումը, որը դարձավ հայ և սիրիացի ժողովուրդների համերաշխության ևս մեկ վկայություն:

Այս լույսի ներքո, դեսպան Տիգրան Գևորգյանը սիրիական կողմին է փոխանցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Սիրիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանի՝  ապրիլի 24-ին Հայաստան այցելելու վերաբերյալ նամակ-հրավերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ: Դեսպան Գևորգյանը մանրամասն անդրադարձ է կատարել ադրբեջանական կողմի պարբերական բնույթ կրող սադրանքներին և, մասնավորապես, Արցախում հումանիտար ճգնաժամ հրահրելու վերջինիս քայլերին: Դեսպանը Խորհրդարանի նախագահին տեղեկացրել է նաև հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումների մասին:

 Համուդա Սաբբաղը սիրով ընդունել է հրավերը և խոստացել է ամենասեղմ ժամկետներում տեղեկացնել՝ Հայաստան պատվիրակություն գործուղելու որոշման մասին:

Թեմայի այլ նորություններ