Սիրելի կանայք, թող այսօր և միշտ խաղաղ լինի մեր երկրի երկինքը. ՀՀ ոստիկանապետի ուղերձը ՝ Կանանց միջազգային օրվա առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    49%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    61%
    14 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    49%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    49%
    15 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    72%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    91%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

Սիրելի կանայք, թող այսօր և միշտ խաղաղ լինի մեր երկրի երկինքը. ՀՀ ոստիկանապետի ուղերձը ՝ Կանանց միջազգային օրվա առթիվ

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնեական կայքէջից:

Ուղերձում մասնավորապես նշվում է.«Սիրելի կանա՜յք, գործընկերուհինե՜ր, մայրե՜ր, քույրե՜ր, դստրիկնե՜ր:

Սիրով շնորհավորում եմ բոլորիդ՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ:
Մաղթում եմ, որ ձեր Մարտի 8-երին տարին միշտ բոլորվի սիրով, ձեռքբերումներով, լույսով ու ջերմությամբ:

Մեր սիրելի գործընկերուհիներին մաղթում եմ խաղաղ ու արդյունավետ ծառայություն և ընտանեկան բարօրություն ու հաջողություններ:

Շնորհավորում եմ մեր ծառայակիցների մայրերին, կանանց, քույրերին, դուստրերին: Թող սերն ու բարին իշխեն ձեր հարկի տակ, և ձեր սիրելիները միշտ խաղաղությամբ վերադառնան ծառայությունից:

Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, մաղթում եմ վաստակած օրերի լիություն և սիրո ու հարգանքի վայելման տարիներ:

Սիրելի կանա՜յք, թող այսօր և միշտ խաղաղ լինի մեր երկրի երկինքը, օրերը՝ լուսավոր, ձեր սպասումներն՝ անտագնապ և լիուլի իրականացած:

Երջանիկ եղեք, սիրելինե՜ր»:

Թեմայի այլ նորություններ