Սիերա Լեոնեի նորանշանակ դեսպանը հայկական ընկերություններին հրավիրել է ուսումնասիրել իր երկրի ներդրումային հնարավորությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    26 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    46%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    83%
    7 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    76%
    7 կմ/ժ
  • Արարատ 30°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    64%
    10 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    26 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    43%
    21 կմ/ժ
  • Արցախ 21°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48256
  • Դոլար = 387.657

Սիերա Լեոնեի նորանշանակ դեսպանը հայկական ընկերություններին հրավիրել է ուսումնասիրել իր երկրի ներդրումային հնարավորությունները

Սիերա Լեոնեի նորանշանակ դեսպանը հայկական ընկերություններին հրավիրել է ուսումնասիրել իր երկրի ներդրումային հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է ՀՀ-ում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարային (նստավայրը՝ Թեհրան)։

Շնորհավորելով հյուրին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` նախարարը ընդգծել է իր պատրաստակամությունը միասնական ջանքերով նպաստել երկու ազգերի բարեկեցության ապահովմանը:

Հանդիպման ընթացքում դեսպանը համառոտ ներկայացրել է Սիերա Լեոնեի տնտեսության ներկա վիճակը և նշել, որ բիզնեսի գրանցման գործընթացի դյուրացման արդյունքում իր երկրում ստեղծվել է բարենպաստ միջավայր ներդրումների իրականացման համար։

Միևնույն ժամանակ դեսպանը հրավիրել է հայկական ընկերություններին ուսումնասիրել Սիերա Լեոնեի ներդրումային հնարավորությունները։

Այնուհետև Վահան Քերոբյանը ներկայացրել է այն ոլորտները, որոնցում հնարավոր է երկու երկրների միջև բարեհաջող համագործակցություն, որոնց թվում առանձնահատուկ կարևորել է ոսկերչությունն ու ադամանդագործությունը։

Նախարարն առաջարկել է դեսպան Ալի Բադարա Կամարային Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել «Էյ Դի Էմ դայմոնդս» ադամանդի գործարան և տեղում ծանոթանալ հայկական ադամանդագործական արտադրանքին։

Որպես հնարավոր համագործակցության այլ ոլորտ նախարարը մատնանշել է նաև գյուղատնտեսությունը։ Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հանգամանքը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է դեսպանին՝ դիտարկել միության մյուս շուկաներ դուրս գալու հնարավորությունը։

Թեմայի այլ նորություններ