Սև՞, թե՞ Սագի լիճ. որտեղ էին եղել իրականում Ավինյանն ու պատգամավորները. Փաստերի ստուգման հարթակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    60%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 20°C
    61%
    14 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    60%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    72%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    91%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

Սև՞, թե՞ Սագի լիճ. որտեղ էին եղել իրականում Ավինյանն ու պատգամավորները. Փաստերի ստուգման հարթակ

Սև՞, թե՞ Սագի լիճ. որտեղ էին եղել իրականում Ավինյանն ու պատգամավորները. Փաստերի ստուգման հարթակ

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել՝ արդյո՞ք եղել են բարձրաստիճան պաշտոնյանները Սև լճում, թե ոչ։

Ինչպես արդեն նշել էինք, Հանրային հեռուստաընկերության լրագրողները ռեպորտաժ էին արել նշված տեղից։ Կադրերից մեկում երևում են Տիգրան Ավինյանը, պատգամավոր Արմեն Խաչատրյանը և մի շարք զինվորականներ, իսկ հետևում՝ Սև լիճը և Իշխանասար լեռնաշղթայի երկու բարձրունքների միացությունը։

Կողմնորոշվելով լճի և լեռնազանգվածի կամարաձև գոգավորությունով՝ տեղանքում գտնում ենք նկարահանման վայրը և դիրքը (Google Earth կոորդինատները՝ 39.59194715173052, 46.2214226979912)։

Ահա մեկ այլ կադր Հանրայինի տեսանյութից:

Նարեկ Ղահրամանյանի նկարների տեղորոշում

Մեզ հաջողվեց տեղորոշել նաև ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի լուսանկարների  վայրը։

Մյուս նկարը նույն կերպ։

Եթե սմարթֆոնի կարգավորումներում անջատված չէ նկարի գեոլոկացիոն մետատվյալների պահպանումը, ապա նկարի հետ պահվում են նաև այն կոորդինատները, որտեղ այն արվել է։ 

Բայց նկարի տեղագրական մետատվյալներն ավտոմատ կերպով ջնջվում են Ֆեյսբուք ներբեռնելիս։ Ուստի «Փաստերի ստուգման հարթակը» դիմեց պատգամավորին՝ խնդրելով տրամադրել նկարների մետատվյալները, և համոզվեց, որ տրամադրված նկարների մետատվյալներում իրոք երևում է, որ դրանք արված են Սև լճի հարավ-արևմտյան մասում, ժամը 15։58-ին։

Այստեղ հարկ է նկատել, որ պատգամավորի «սելֆին» հայելային է (դա ևս սմարթֆոնների ֆունկցիա է, որի արդյունքում նկարողն ինքն իրեն տեսնում է ինչպես հայելու մեջ):

Տիգրան Ավինյանի նկարի տեղորոշում

Փոխվարչապետի էջում հրապարկված նկարում երևում են 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին անցած բարձրունքի մի մասը, ինչպես նաև Հանրայինի ռեպորտաժում երևացող լճի ափը, ինչից կարելի է եզրակացնել, որ նկարները արվել են նույն վայրից (Google Earth կոորդինատները՝ 39.59194715173052, 46.2214226979912)։

«Սյունյաց երկիր» թերթը մանրամասն անդրադարձել է պաշտոնյաների այցելությանը: Ստեղծագործական թիմը պաշտոնյաների հետ ևս եղել է Սև լճում՝ ներկայացնելով ճանապարհը։ Թերթի հրապարակած լուսանկարները ևս կատարվել են նույն վայրում՝ լճի հարավ-արևմտյան ափին:

Որտեղ է գտնվում Սագի լիճը

Լրագրող Հոխիկյանը, ինչպես նշեցինք վերևում, կցել էր նաև քարտեզ՝ նշելով, որ Սագի լիճը Սև լճի հարևանությամբ է։ Սակայն այս հարցում էլ լրագրողը սխալվել էր։ «Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց Սև լճին ամենամոտ գտնվող գյուղերից՝ Ակների գյուղապետ Սպարտակ Մինասյանի հետ, որը նշեց՝ Սագի լիճը ոչ թե Սև լճի հարևանությամբ է, ինչպես քարտեզում պատկերել է Հոխիկյանը, այլ շատ ավելի թիկունքում՝ Վերիշեն համայնքից վերև։

Համայնքապետը նաև հաստատեց, որ պաշտոնյանները եղել են Սև լճում, և նշեց, որ հանդիպել է նրանց ճանապարհին, սակայն չի ուղեկցել։

Այսպիսով, կարելի է փաստել, որ Տիգրան Ավինյանը, պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Նարեկ Ղահրամանյանը, ինչպես նաև Սյունիքի մարզպետը իրապես այցելել են Սև լիճ ու լուսանկարվել դրա հարավ-արևմտյան ափի մոտ:

Թեմայի այլ նորություններ