«Շիրակ» օդանավակայանում ընթանում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ. սեպտեմբերից ժամանած ուղևորները կօգտվեն ժամանման նոր սրահից
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    32%
    17 կմ/ժ
  • Շիրակ 27°C
    44%
    13 կմ/ժ
  • Լոռի 24°C
    70%
    10 կմ/ժ
  • Տավուշ 26°C
    57%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    28%
    5 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    59%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    32%
    17 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    37%
    7 կմ/ժ
  • Արցախ 29°C
    33%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

«Շիրակ» օդանավակայանում ընթանում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ. սեպտեմբերից ժամանած ուղևորները կօգտվեն ժամանման նոր սրահից

«Շիրակ» օդանավակայանում ընթանում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ. սեպտեմբերից ժամանած ուղևորները կօգտվեն ժամանման նոր սրահից

Օդանավակայանում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ՝ կառուցվում է նոր ժամանման սրահ ու ամբողջությամբ նորոգվում է վազքուղին: Ժամանման հին սրահը, որն ունի 400 քառակուսի մետր մակերես, բացարձակապես դուրս էր նորմերից և ուղևորների համար առաջացնում էր խնդիրներ, մինչդեռ կառուցվող նոր սրահը կունենա 870  քառակուսի մետր մակերես, որտեղ կգործի անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և կլինի ուղեբեռի փոխադրման ժապավեն, որի շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկինում ստեղծվող դժվարությունները:

«Նոր սրահը կունենա 1 ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորություն, այդ թողունակությունն անհրաժեշտության դեպքում  հնարավոր կլինի եռապատկել»,- մանրամասնեց «Արմենիա» միջազգային օդանավակայանների Ինֆրաստրուկտուրաների բաժնի շինարարության ղեկավար Սևակ Թահմասյանը:

«Շիրակ» օդանավակայանի փաստացի թողունակությունը տարեկան կազմում է 250000 ուղևոր, որը կհասցվի 700000 ուղևորի: Նոր ժամանման սրահը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին:

Այս աշխատանքներին զուգահեռ ընթացքի մեջ են վազքուղու նորոգման աշխատանքները: Այն ունի  3220 մետր երկարություն և  45 մետր լայնություն: «Թեև  վազքուղու ասֆալտապատման ծածկույթի կյանքի միջին տևողությունը 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանի  վազքուղին  վերջին անգամ նորոգվել է 2007 թվականին՝ 14  տարի առաջ: 14  տարվա շահագործումից վազքուղու վրա առաջացել էին բազմաթիվ ճաքեր և վնասվածքներ և անհրաժեշտություն էր զգացվում վազքուղու նորոգման»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության  տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյանը:

Շինարարություն իրականացնելու համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի արդյունքներով շինարարական աշխատանքները իրականացնում է «Էյ ԲԻ ԲԻ» ընկերությունը: Վազքուղու համար կառուցվում է նաև նոր ջրահեռացման համակարգ:

Ըստ պայմանագրի վազքուղին նորոգվում է երեք տարվա երաշխիքային սպասարկմամբ:

«Շիրակ» օդանավակայանում իրականացրած ընդհանուր ներդրումը կազմում է մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար, որից 1,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը ժամանման սրահի կառուցման, իսկ մնացածը վազքուղու նորոգման համար: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961  թվականից: 2007 թ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը  «Շիրակ» օդանավակայանին շնորհել է ԻԿԱՕ-ի առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ:

Թեմայի այլ նորություններ