ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    30%
    4 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    32%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    40%
    4 կմ/ժ
  • Արցախ 29°C
    33%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը: Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանից:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը այս տարվա մարտի 24-ին էր ընդունել օրենքը, սակայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր այն ստորագրել և ուղարկել էր Սահմանադրական դատարան: Նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները եւ փորձագիտական կարծիքները հանգեցրել էին այն եզրակացության, որ օրենքի առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Օրենքի դատաքննությունը գրավոր ընթացակարգով տեղի էր ունենում հուլիսի 29-ից:

ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը մասնավորապես նշեց, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը:

Ըստ այդմ՝ ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչված դրույթներն են․ 

  1. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝ 1) 4-ին առաջադրում է բուհի ակադեմիական խորհրդը, որոնց ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են բուհի կանոնադրությամբ, 2) 5-ին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։
  2. Կառավարման խորհրդի բուհի չորս անդամներին սույն հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի բուհի կողմից չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։ 

Հիշեցնենք նաեւ, որ բուհական և գիտական մի շարք կառույցներ, օրինակ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ բուհերի արհմիությունների նախագահությունը, ԵՊՀ ուսանողական խորհուրդը և մի շարք այլ գիտակրթական կառույցներ եւս մտահոգիչ ու անընդունելի էին որակել օրենքի նախագծի որոշ դրույթներ, մասնավորապես հենց Հոգաբարձուների խորհրդի ձեւավորման համամասնությանը (որ խորհրդի 9 անդամներից 5-ը ներկայացնեն Կրթության նախարարությունը, 4-ը՝ բուհը), ռեկտորների ընտրության կարգը: Նրանք պնդում էին, որ այդ դրույթները ոտնահարում են բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը՝ բուհերին զրկելով ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից։ 

Նկատենք՝ ՍԴ-ում, բացի այս, ՄԻՊ-ի դիմումի հիման վրա վիճարկվում է 3 բուհերի (Երեւանի պետական համալսարան, Մանկավարժական համալսարան, Շիրակի պետական համալսարան) վերաբերյալ Կառավարության որոշումը: Դատաքննության օր է նշանավել սեպտեմբերի 23-ը: Ենթադրվում է, որ ՍԴ-ն դա եւս հակասահմանադրական կճանաչի, որովհետեւ որոշումն օրենքի հետ ունի որոշակի տրամաբանական կապ: Կառավարության որոշմամբ կրճատվել է բուհերի հոգաբարձուների խորհրդի կազմն ու փոփոխվել ներկյացուցիչների համասնությունը: Նախկին 32 անդամի փոխարեն նոր հոգաբարձուների խորհուրդը պետք է բաղկացած լինի 20 անդամից: Այդ կազմից Կառավարությունն ու նախարարությունը պետք է ունենան 13 ներկայացուցիչ, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից լինելու են 7-ը, որից 5-ը՝ ուսանող: Մնացյալ 9 բուհերի մասով նախագիծը դեռ մնում է քննարկման փուլում:

Թեմայի այլ նորություններ