Սահմանին հարկ վճարելը վերացնելու հարցը պատրաստ ենք քննարկել, ուղղակի այն մի շարք վարչարարական ռիսկեր է պարունակում. Բադասյանը՝ ԱԱՀ-ի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 19°C
    78%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    75%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    27%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    67%
    9 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    25%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    25%
    4 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    40%
    19 կմ/ժ
  • Արցախ 19°C
    76%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48032
  • Դոլար = 388

Սահմանին հարկ վճարելը վերացնելու հարցը պատրաստ ենք քննարկել, ուղղակի այն մի շարք վարչարարական ռիսկեր է պարունակում. Բադասյանը՝ ԱԱՀ-ի մասին

Սահմանին հարկ վճարելը վերացնելու հարցը պատրաստ ենք քննարկել, ուղղակի այն մի շարք վարչարարական ռիսկեր է պարունակում. Բադասյանը՝ ԱԱՀ-ի մասին

Գերավճարների առումով ես հոյակապ ժառանգություն եմ ստացել։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկման  ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը․ «Գործնականում մենք իրական գերավճար չունենք, դա ԱԱՀ-ի մասով դեբետն է։ Մենք պարտք չունենք հարկ վճարողներին։ Անընդհատ գեներացնում ենք 69-65 մլրդ-ի շրջանակում ԱԱՀ-ի դեբեդ, և դա անընդհատ վերադարձնում ենք հարկ վճարողներին։ Այսինքն՝ պետությունն այլևս պարտք չէ հարկ վճարողներին»։

Անդրադառնալով սահմանին ԱԱՀ-ի վերացմանը՝ Բադասյանը նշեց.

«Կարող ենք ասել, որ սահմանին ԱԱՀ-ն մասամբ վերացրել ենք։ Ամսական կտրվածքով հարկ վճարողը կարող է դիմել ՊԵԿ և շատ արագ հետ ստանալ այն գումարները, որ ինքը չի օգտագործել հաշվետու ժամանակահատվածում։ Սահմանին հարկ վճարելը վերացնելը պատրաստ ենք քննարկել, ուղղակի այն մի շարք վարչարարական ռիսկեր է պարունակում»։

Թեմայի այլ նորություններ