Սահմանադրությունը Հայաստանի ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ. Ռուբինյանը՝ Հաջիևին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    56%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    100%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    95%
    3 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    96%
    2 կմ/ժ
  • Արարատ 22°C
    60%
    16 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    93%
    3 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    56%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    56%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    75%
    6 կմ/ժ
  • Արցախ 20°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Սահմանադրությունը Հայաստանի ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ. Ռուբինյանը՝ Հաջիևին

Սահմանադրությունը Հայաստանի ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ. Ռուբինյանը՝ Հաջիևին

«Սահմանադրությունը և դրա շուրջ իրավաբանական գործընթացները Հայաստանի ներքին գործն են և ոչ մի կերպ կա չունի խաղաղության հետ»:

Այս մասին Անթալիա քաղաքում մեկնարկած դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասել է հայկական կողմի բանախոս, ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով ադրբեջանական կողմի բանախոս Հիքմեթ Հաջիևին, որն իր խոսքում նշել էր, թե ՀՀ Սահմանադրության շրջանակների վերաբերյալ հայկական կողմից Ադրբեջանը պարզաբանումներ է ակնկալում:

Ռուբինյանը հավելել է, որ Հայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, այդ մասին բազմաթիվ անգամ ասվել է, փաստաթղթով ամրագրվել, բայց 2 կողմի համար էլ կարևոր է ֆիքսել, որ ոչ մեկը մյուսից տարածքային պահանջ չունի, և հենց դա կլինի խաղաղության պայմանագիրը։

Այնուհետ հայկական կողմի բանախոսը կրկնել է խաղաղության պայմանագրի 3 հիմնական դրույթները, որոնցից մեկն էլ այն է, որ կողմերը պարտավոր են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և չեն պահանջում կամ ակնկալում որևէ տարածք մյուս կողմից:

«Կարծում եմ, լավագույն տարբերակը այս դրույթների ամրագրման՝ խաղաղության պայմանագրի ստորագրումն է»,- ասել է Ռուբինյանը:

Նշենք, որ «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկմանը մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահի օգնական, հատուկ դեսպան Հիքմեթ Հաջիևը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Թեմայի այլ նորություններ