Ռուսաստանը դիտարկում է Բաքվի և Երևանի միջև կարգավորման մի շարք տարբերակներ. Պեսկով
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    4 կմ/ժ
  • Լոռի 19°C
    55%
    4 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    52%
    9 կմ/ժ
  • Արարատ 21°C
    34%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    42%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    48%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    41%
    8 կմ/ժ
  • Արցախ 20°C
    43%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 379.2007
  • Ռուբլի = 4.03493
  • Դոլար = 390.501

Ռուսաստանը դիտարկում է Բաքվի և Երևանի միջև կարգավորման մի շարք տարբերակներ. Պեսկով

Ռուսաստանը դիտարկում է Բաքվի և Երևանի միջև կարգավորման մի շարք տարբերակներ. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Բաքվի և Երևանի հետ Մոսկվայի համագործակցության մասին:

«Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է Բաքվի և Երևանի հետ, քննարկվում և մշակվում են մի շարք տարբերակներ: Մենք կշարունակենք այդ աշխատանքը: Վերջերս էլ ստացվել է հումանիտար բեռների առաջին խմբաքանակը, որը կազմակերպվել է ռուսական կողմի ջանքերի շնորհիվ»,- ասել է Պեսկովը:

Մոսկվան պատրաստ է շարունակելու երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Երբ նրանց հետ կողմնորոշվենք մեր հաջորդ միջոցառումների վերաբերյալ, անպայման կտեղեկացնենք լրագրողներին»,- ասել է Գալուզինն ի պատասխան հարցին, թե սպասվո՞ւմ է արդյոք նախարարների հաջորդ հանդիպում, գրում է РИА Новости-ն:

Թեմայի այլ նորություններ