Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է մեկ տարում ՇՄ նախարարության իրականացրած մեծածավալ աշխատանքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    41%
    9 կմ/ժ
  • Լոռի 24°C
    67%
    10 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    54%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    36%
    1 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    34%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    59%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    47%
    7 կմ/ժ
  • Արցախ 28°C
    34%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39673
  • Դոլար = 388

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է մեկ տարում ՇՄ նախարարության իրականացրած մեծածավալ աշխատանքը

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է մեկ տարում ՇՄ նախարարության իրականացրած մեծածավալ աշխատանքը

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ լրացել է իր՝ որպես շրջակա միջավայրի նախարարի պաշտոնավարման մեկ տարին։

Նախարարը նշել է, որ մեկ տարում գերատեսչությունում կատարվել է ահռելի ծավալի աշխատանք՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում ավելի պաշտպանված, ավելի կանաչ, գիտելիքահեն կառավարման ներքո կայուն զարգացող շրջակա միջավայր ունենալուն։

Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է այդ ընթացքում կատարված աշխատանքները: 

«Եվ այսպես, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման և ջրախնայող ժամանակակից մեթոդների կիրառման ուղղությամբ կատարված աշխատանքներ:

Մշակվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթը, ինչի ընդունումը կնպաստի Ջրի շրջանակային դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը, ինչպես նաև կնպաստի ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման իրավակարգավորմանը։
 
Շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 9-ի «Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանելու մասին» N 335-Ն հրամանով սահմանվել են ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների հիդրոլոգիական, հիդրոմորֆոլոգիական և ջրաքիմիական պահպանության պահանջներ:
 
Կառավարության կողմից 2021 թվականի ապրիլի 8-ին հաստատվել է «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» N 488-Ն որոշումը, որով սահմանվել է փհէկ-երի կառուցման համար արգելված գետերի ցանկը:
 
Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտա¬գործման կարգը», որը միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխմանը:
 
2021 թվականի մայիսի 26-ին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-219-Ն օրենք, որով տարափային (հեղեղային) ջրահեռացման և (կամ) ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային (հեղեղային) և ցամաքուրդային (դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային (հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և (կամ) ցամաքուրդային (դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաև լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգությունը ապահովելու, Սևանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար սահմանվել է վարչական պատասխանատվություն:
 
Շրջակա միջավայրի նախարարի 2021 թվականի հունիսի 30-ի «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» N 233-Ն հրաման սահմանվել են ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներ։
 
ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ջրային ռեսուրսների մոնիթորինգի և գնահատման պահանջներին համապատասխան «ԵՄ Ջրային նախաձեռնություն+» ծրագրի շրջանակում 2020 թվականի հունիսից իրականացվում է մակերևութային ջրերի հիդրոկենսաբանական մոնիթորինգ` Արփա, Որոտան, Դեբեդ գետերի ավազաններում (մինչ այժմ ջրի որակը գնահատվում էր կիրառելով միայն ֆիզիկաքիմիական ցուցանիշները):
 
Հայաստանում փաստացի գործող 47 հիդրոօդերևութաբանական կայաններից` Երևանում և ՀՀ վեց՝ Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի և Արարատի մարզերում, ՄԱԶԾ օժանդակությամբ արդիականացվել են 23-ը` ավտոմատ օդերևութաբանական գերժամանակակից կայանների ներդրմամբ:
 
Զննությունների արդյունքում ջրօգտագործողների մոտ հայտնաբերվել է անհամապատասխանություններ, 45 խախտման վերաբերյալ միջնորդագիր է ուղարկվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Տրամադրվել է 183 ջրօգտագործման թույլտվություն։Երկարաձգվել է 207 ջրօգտագործման թույլտվություն։ Վերաձևակերպվել է 21 ջրօգտագործման թույլտվություն։ Մերժվել է 48 ջրօգտագործման թույլտվության ստացման հայտ։
 
Գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ներկայացրել 2021 թվականի ապրիլի 27-ից ապրիլի 29-ը ներառյալ Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծական տնտեսությունում ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն։
 
Խնդրել եմ գլխավոր դատախազին քննության առարկա դարձնել անբարեխիղճ տնտեսվարողների վարքը, ընդերքին ու պետությանն հասցած վնասի հաշվարկ կատարել և գործընթացին իրավական լուծում տալ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:

 

Թեմայի այլ նորություններ