«Ռեստարտն» ամփոփել է քառամյա գործունեության ծրագրերն ու ձեռքբերումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    96%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    50%
    20 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    52%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    52%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    61%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5242
  • Դոլար = 388.4

«Ռեստարտն» ամփոփել է քառամյա գործունեության ծրագրերն ու ձեռքբերումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամը ամփոփել է քառամյա գործունեության ծրագրերն ու ձեռքբերումները: Հիմնադրամը մասնաճյուղեր է հիմնել Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ապագայի ծրագրերում երիտասարդության ակտիվության խթանման նախագծերն են թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում:

Միջոցառմանը մասնակցել են քաղհասարակության, գերատեսչությունների, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, դեսպաններ, նաև մոտ 150 ուսանող մարզերից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, խոսելով կրթության ոլորտում բարեփոխումների կարևորության մասին, ներկայացրել է Կառավարության արդեն իրականացրած և առաջիկա փոփոխություններն ու ծրագրերը:

Կարեն Թռչունյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Վերջերս հաստատվեց ուսանողի ուսման վարձի մասնակի կամ ամբողջական փոխհատուցման ծրագիրը: 2020-2021 ուստարվանից ասպիրանտների կրթաթոշակները մոտավորապես 2,5 անգամ ավելացել են, ի տարբերություն նախորդ տարիների: Իհարկե սրանով բավարարվել չի կարելի:

Մյուս կարևոր նախաձեռնություններից, որը Կառավարությունն իրականացրել է, աշխատող ուսանողների ուսման վարձի՝ եկամտահարկով փոխհատուցելու օրենսդրական կարգավորումն է մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Այսինքն՝ այստեղ նույնպես հնարավորություն եղավ աշխատող ուսանողներին, որ կարողանան եկամտահարկով վերադարձնել իրենց ուսումնական վարձերը:

Թեմայի այլ նորություններ