Քրեական վարույթ՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում թույլ տրված կեղծիքների դեպքի առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    77%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 19°C
    72%
    9 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    96%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    96%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    76%
    9 կմ/ժ
  • Արցախ 17°C
    84%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Քրեական վարույթ՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում թույլ տրված կեղծիքների դեպքի առթիվ

Քրեական վարույթ՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում թույլ տրված կեղծիքների դեպքի առթիվ

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն- խմբ․) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բացի այդ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ստացված մեկ այլ հաղորդման կապակցությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 22-ին, Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նույն համալսարանի ռեկտորի ընտրությունների համար հիմք հանդիսացած հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքի առթիվ:

Նշված քրեական վարույթներով, դատախազական հսկողությամբ, կատարվում է նախաքննություն:

Բրյուսովի անվան պետական համալսարանը արձագանքել է Դատախազության տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն- խմբ․) նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Համալսարանը ծանոթացել է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը:

Այն առաջացրել է բուհի ռեկտորի և անձնակազմի տարակուսանքն ու զարմանքը: Մեզ համար անհասկանալի է, թե ինչ վարույթների մասին է խոսքը:

Իրավիճակի վերաբերյալ այս պահին այլ մեկնաբանություններ չունենք»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում ուսումնասիրություն է իրականացրել «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի արդյունքների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տրվել է մամուլի հաղորդագրություն։

«Հարկ ենք համարում ընդգծել, որ ուսումնասիրությունը «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում ընթացել է իրավական ընթացակարգերի խստիվ պահպանմամբ։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և տրամադրվել է վերահսկվող օբյեկտին՝ դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։

Վերահսկվող օբյեկտի կողմից ստացվել է նաև վերոնշյալ կարծիքը: Ուսումնասիրության արդյունքներն ընդգրկել է Տեղեկանքը և ուսումնասիրության շրջանակներում ձեռք բերված բոլոր նյութերը, ներառյալ՝ Տեղեկանքի վերաբերյալ ներկայացված կարծիքը։

Տեղեկացնենք նաև, որ «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված Տեղեկանքը և առնչվող նյութերը (ներառյալ՝ վերահսկվող օբյեկտի կողմից ներկայացված կարծիքը) ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

Պետական վերահսկողական ծառայությունը գործում է բացառապես օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում և հորդորում է «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամին ձեռնպահ մնալ որևէ եղանակով ՀՀ պետական վերահսկողական ծառայության նկատմամբ հանրային վստահությունը թուլացնելու անհաջող փորձից»,- նշված է պարզաբանման մեջ։

Թեմայի այլ նորություններ