Քննարկվել են զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտների զարգացման հեռանկարները
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    41%
    13 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    59%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    85%
    4 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    72%
    6 կմ/ժ
  • Արարատ 24°C
    65%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    51%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    41%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    80%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    41%
    13 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    70%
    11 կմ/ժ
  • Արցախ 18°C
    57%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Քննարկվել են զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտների զարգացման հեռանկարները

Քննարկվել են զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտների զարգացման հեռանկարները

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին և դեսպանատան քաղաքական ու տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանին:

Հանդիպմանը ներկա էիև նաև Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը և Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Կոտայքի մարզի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար և հույս հայտնել, որ համագործակցության ընդհանուր ոլորտներ կգտնեն:

Դեսպանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել մարզպետին հյուրընկալելու համար և նեկայացրել դեսպանատան ծրագրերն ու գերակա ուղղությունները:
Զբոսաշրջություն և գյուղատնտեսություն.սրանք այն ոլորտներն են, որոնք առավելապես հետաքրքրում էին դեսպանին:

Զրուցակիցներն այս և այլ ոլորտների զարգացման ու հեռանկարների շուրջ քննարկել են բազմաթիվ հարցեր և հույս հայտնել, որ երկկողմ արդյունավետ համագործակցությամբ կկարողանան նպաստել ինչպես մարզում տարբեր ենթակառուցվածքների զարգացմանը, այլև ամրապնդել երկու կառույցների միջև գործող կապերը:

Թեմայի այլ նորություններ