Քերոբյանն անդրադարձավ հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային պահելու Մայր Աթոռի առաջարկին
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    25%
    4 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    43%
    17 կմ/ժ
  • Լոռի 19°C
    78%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    75%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    27%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    67%
    9 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    25%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    25%
    4 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    40%
    19 կմ/ժ
  • Արցախ 19°C
    76%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48032
  • Դոլար = 388

Քերոբյանն անդրադարձավ հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային պահելու Մայր Աթոռի առաջարկին

Քերոբյանն անդրադարձավ հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային պահելու Մայր Աթոռի առաջարկին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծի զեկուցողն է, անդրադարձավ Մայր Աթոռի՝ հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային պահելու առաջարկին: Նախարարն այս հարցին անդրադարձավ ԱԺ-ում՝ լրագրողների հարցերին ի պատասխան:

Նախարարը նախ հիշեցրեց՝ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է: «Եվ փորձում եմ իմ գործողություններով լինել բարեպաշտ քրիստոնյա: Բայց, եկեղեցին և պետությունն անջատ են գործում, մենք, իհարկե, հաշվի ենք առնում այն ցանկությունները, որոնք կան, բայց նաև պետք է զարմանք հայտնեմ, որ նույն Մայր Աթոռը չի առաջարկել դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը չնշել, քանի որ դրանք բացարձակ եկեղեցական տոներ չեն: Եթե մի կողմից նրանք առաջարկում են ավելացնել հանգստյան օրերի քանակը, ապա թող նաև մեզ օգնեն և առաջարկեն դրա հետ մեկտեղ չնշել դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը, որոնք որևէ հոգևոր նշանակություն չունեցող օրեր են»,-ասաց Քերոբյանը:

Նա վստահեցրեց, որ իրենց աշխատանքում փորձում են գտնել ճիշտ բալանսը:  Նախարարը շեշտեց՝ կարևորագույն հոգևոր տոները, որոնք պետք է ընդգրկեն ոչ աշխատանքային օրերի ցանկում, ընդգրկված են, օրինակ` Սուրբ Ծնունդը:

Անդրադառնալով հարցին, եթե Սուրբ Ծննդյան նախօրեի պատարագը սկսվում է ժամը 17:00-ին, բայց աշխատանքային օրն ավարտվում է ժամը 18:00-ին, քաղաքացին ինչպե՞ս մասնակցի՝ նա ասաց. «Ես չեմ ճանաչում որևէ գործատուի, որը չի թողնի, որ իր աշխատակիցները գնան եկեղեցի, եթե նրանք նման ցանկությունն ունեն: Դա աշխատանքային հարաբերություններով շատ հանգիստ կարգավորվող բան է»:

Ըստ Քերոբյանի՝ Ամանորյա տոների հանգստյան օրերը հանելով՝ կառավարությունն անուղղակիորեն ստիպում է, որ գործատուներն իրենց աշխատակիցներին հատկացնեն այն արձակուրդային օրերը, որոնք պետք են, որ մարդը կարողանա նորմալ վերականգնվել տարվա ընթացքում: «Մենք ուժեղացնելու ենք ճնշումն այդ ուղղությամբ, որ աշխատողների իրավունքները պատշաճ կերպով պաշտպանվեն»,-ասաց նա:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով Ամանորյա տոներին ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: Սակայն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը փոփոխություն անել և ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը: Մայր Աթոռը ևս դիմել է Ազգային Ժողովի խմբակցություններին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր:

Թեմայի այլ նորություններ