Քայլեր ենք ձեռնարկում մի շարք լիբանանահայերի հայրենադարձման ուղղությամբ. Սինանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    15 կմ/ժ
  • Լոռի 24°C
    68%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    54%
    10 կմ/ժ
  • Արարատ 31°C
    30%
    4 կմ/ժ
  • Սյունիք 29°C
    31%
    14 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 22°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    40%
    4 կմ/ժ
  • Արցախ 29°C
    33%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39166
  • Դոլար = 388

Քայլեր ենք ձեռնարկում մի շարք լիբանանահայերի հայրենադարձման ուղղությամբ. Սինանյան

Քայլեր ենք ձեռնարկում մի շարք լիբանանահայերի հայրենադարձման ուղղությամբ. Սինանյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ընթացիկ տարում իր առաջ մի շարք առաջնահերթություններ է դրել, որոնցից մեկը Սփյուռքում կրքերի հանդարտեցումն է: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

 «Մեզ համար կարևոր է Լիբանանի հայ համայնքի մոտ ծագած խնդիրների լուծման հարցը: Այս պահին այնտեղ շատ վատ է վիճակը, գրեթե անհուսալի, քանի որ մարդիկ չունեն էլեկտրականություն, ջուր, բազմաթիվ ընտանիքներ չքավոր են դարձել: Մենք պետք է անպայման լուծենք այդ հարցը»,- ընդգծեց Սինանյանը և հավելեց, որ պետք է կազմակերպվի նաև հայրենադարձության գործընթացը: Նրա խոսքով՝ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, քանի որ չի կարելի հայրենակիցներին թողնել նման սարսափելի պայմաններում:

Սինանյանը շեշտեց նաև, որ գրասենյակը նպատակ ունի ողջ ներուժը կենտրոնացնել նաև պետականաշինության վրա:

Թեմայի այլ նորություններ