Քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, 99 տոկոսով համընկնում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    43%
    11 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    68%
    33 կմ/ժ
  • Լոռի 14°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    70%
    9 կմ/ժ
  • Արարատ 24°C
    64%
    6 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    43%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    83%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    43%
    11 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    72%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    56%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, 99 տոկոսով համընկնում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին. վարչապետ

Քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, 99 տոկոսով համընկնում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին. վարչապետ

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հիշեցրեց օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արված հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են լուծել սահմանի հարցը խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա:

Ապա պատգամավորը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արդյոք նա՞ էլ է այն կարծիքին, որ իսկապես այդ սահմանային հարցերի քննարկումների ժամանակ եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) քննարկումներ են պետք, արդյոք դրանք ռուսական բանակի գլխավոր շտաբի քարտեզների շո՞ւրջ են անցնելու, եւ եթե այո, արդյոք վարչապետը համոզվա՞ծ է, որ այդ քարտեզները համընկնում են կամ գոնե ունեն 2016 թվականի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի հետ նմանություն, որին վարչապետը բազմիցս հղում է անում:

Պատասխանելով հարցին՝ ՀՀ վարչապետն ասաց, որ վստահ է՝ քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, եթե ոչ 100, ապա գոնե 99 տոկոսով համընկնում են ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով ներկայացվածին:

«Այո, Ռուսաստանի նախագահն այդ մասին խոսել է, եւ, այո, ես կարծում եմ, որ պետք են այդ քարտեզներն ու այդ քննարկումները, բայց դա չի նշանակում, որ այդ քարտեզների օրինակներից ՀՀ-ում չկան»,- ասաց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ