Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման նախագիծը ստացել է դրական եզրակացություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    49%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    97%
    2 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    17 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    89%
    3 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    49%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    49%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    72%
    15 կմ/ժ
  • Արցախ 17°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.52576
  • Դոլար = 388.4

Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման նախագիծը ստացել է դրական եզրակացություն

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Ծրագիր-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի նիստը։ Այդ մասին ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:
 
May be an image of 4 people, people sitting and indoor
 
«Քննարկվել է Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի վերակառուցման նախագիծը։ Վերակառուցման աշխատանքները ֆինանսավորվում են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
 
May be an image of 6 people, people sitting and indoor
 
Վերակառուցվող 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածը լինելու է 2-րդ տեխնիկական կարգի՝ 80 կմ/ժ հաշվարկային արագությամբ։
 
May be an image of 5 people, people sitting and indoor
 
Ճանապարհահատվածը ներառելու է 18 կամուրջ և 3 թունել, որոնցից ամենաերկարը լինելու է 7.5 կմ։
 
May be an image of 8 people, people sitting and people standing
 
Ծանրաքաշ մեքենաները կունենան իրենց առանձին երթևեկելի գոտին, ինչն առավել դյուրին կդարձնի բեռնափոխադրումները։
 
May be an image of 4 people, people sitting and indoor
 
Հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումները։ Առանձնահատուկ շեշտադրվել են նաև ամբողջ ճանապարհահատվածի և ինժեներական բոլոր կառույցների սեյսմակայուն շինարարական նորմերի պահանջներին համապատասխանության խնդիրները։
 
Վերջում քվեարկության միջոցով պետական համալիր փորձաքննական հանձնաժողովը Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման նախագծին տվել է միաձայն դրական եզրակացություն, որի արդյունքում կարող է կազմակերպվել նշված ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթացը։
 
Հանձնաժողովի նիստին հրավիրվել էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, որոնք իրենց պարզաբանումներով մեծապես աջակցել են հանձնաժողովի աշխատանքներին»,- նշված է գրառման մեջ:
 

Թեմայի այլ նորություններ