Քաղաքապետարանը հրավիրում է հանրային քննարկման
▲ Դեպի վեր
  • Երեվան 3°C
    70%
    0 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    80%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    38%
    12 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Արարատ 4°C
    37%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    17%
    4 կմ/ժ
  • Արմավիր 4°C
    70%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    32%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 2°C
    70%
    0 կմ/ժ
  • Կոտայք 0°C
    32%
    4 կմ/ժ
  • Արցախ 18°C
    19%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 438.8004
  • Ռուբլի = 4.45635
  • Դոլար = 402.883

Քաղաքապետարանը հրավիրում է հանրային քննարկման

Քաղաքապետարանը հրավիրում է հանրային քննարկման

Ինչպե˚ս են Երևանի բնակիչները տեսնում քաղաքի զարգացումը: Երևանի քաղաքապետարանը պատրաստ է լսել քաղաքացիների առաջարկները և հրավիրում է հանրային քննարկման՝ Երևանի հնգամյա և հաջորդ տարվա զարգացման ծրագրերի,  բյուջեի, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ:
Այս մասին քննարկվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստում: Խորհրդի անդամներն ընդգծել են քաղաքային ծրագրերում բնակիչների ակտիվ մասնակցության կարևորությունը: 
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 15.00-ին, կանցկացվի հանրային բաց լսում: Մասնակցության համար անհրաժեշտ է առձեռն կամ առցանց ներկայացնել դիմում՝ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ:
Նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ուղարկել նաև առցանց՝ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով, էլեկտրոնային փոստով (zargacum@yerevan.am, fin.gorc@yerevan.am, ekamut@yerevan.am),  ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:

Թեմայի այլ նորություններ