Քաղաքակրթությունների, մշակույթների, ժողովուրդների ներաշխարհի և տաղանդի երկխոսություն. Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, բացվել է հայկական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    29%
    35 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    26 կմ/ժ
  • Լոռի 16°C
    88%
    6 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    89%
    4 կմ/ժ
  • Արարատ 27°C
    34%
    12 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    76%
    2 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    29%
    35 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    84%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    29%
    35 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    57%
    21 կմ/ժ
  • Արցախ 18°C
    76%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48662
  • Դոլար = 387.657

Քաղաքակրթությունների, մշակույթների, ժողովուրդների ներաշխարհի և տաղանդի երկխոսություն. Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, բացվել է հայկական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո, Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում բացվել է հայտնի հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրությունը:

Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջո Մատարելլան դիտել են ցուցադրությունը:

Նմանատիպ՝ արդեն իտալական ցուցահանդես 2020 թվականի սեպտեմբերին կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, որտեղ ցուցադրվել էին 18-րդ դարի իտալացի մեծանուն նկարիչներ Ջովանի Անտոնիո Կանալի (Կանալետո), Բերնարդո Բելոտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի և Միկելե Մարիեսկու կտավները, որոնցում նկարիչները յուրահատուկ մեկնաբանությամբ պատկերել են Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ նման ցուցահանդեսները Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև թե՛ պատմական, թե՛ ներկայիս խորը, սերտ բարեկամական ու ջերմ հարաբերությունների ևս մեկ վկայություն են: «Արվեստը միավորում է ժողովուրդներին, ինչն առավել քան ակնհայտ է բարեկամության հինավուրց արմատներ ունեցող հայ և իտալացի ժողովուրդների պարագայում: Եվ սա հենց այն է, ինչը կոչվում է քաղաքակրթությունների երկխոսություն, մշակույթների երկխոսություն, ժողովուրդների ներաշխարհի և տաղանդի երկխոսություն»:

Հայաստանի նախագահը նշել է, որ Քուիրինալե պալատում ներկայացված գործերը հայ մշակութային հարուստ ժառանգության մի մասն են, որի հանդեպ մենք մեծագույն հարգանք ունենք և որն ի սրտե կիսում ենք նաև մեր բարեկամների հետ: Նրա խոսքով՝ հայ նկարիչների այս տաղանդավոր աստղաբույլը՝ Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Բաշինջաղյան, Մարտիրոս Սարյան, Վարդգես Սուրենյանց, Հակոբ Կոջոյան, ոչ միայն մեր ազգային, այլև համաշխարհային արվեստի ժառանգության անբաժանելի մասն է: Այս նկարիչներից ոմանք ժամանակին բավականին առնչություններ են ունեցել Իտալիայի և իտալական մշակույթի հետ: Նախագահի խոսքով՝ իտալական հողում արդեն իսկ հայկական մշակութային ու հոգևոր արժեքների մի հսկա գանձարան կա՝ ի դեմս Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության ժառանգության:

Թեմայի այլ նորություններ