Քաղաքացին մտել է ԴԱՀԿ շենք, բենզինը լցրել իր վրա և սպառնացել ինքնահրկիզվել. կառույցներից պարզաբանում են
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    29%
    9 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 22°C
    77%
    7 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    88%
    5 կմ/ժ
  • Արարատ 31°C
    30%
    13 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    67%
    14 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    29%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    67%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    29%
    9 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    46%
    7 կմ/ժ
  • Արցախ 24°C
    76%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Քաղաքացին մտել է ԴԱՀԿ շենք, բենզինը լցրել իր վրա և սպառնացել ինքնահրկիզվել. կառույցներից պարզաբանում են

Քաղաքացին մտել է ԴԱՀԿ շենք, բենզինը լցրել իր վրա և սպառնացել ինքնահրկիզվել. կառույցներից պարզաբանում են

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցներից Զոհրաբ Մ.-ն ահազանգել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ մի քաղաքացի մտել է Հալաբյան փողոցում գործող ԴԱՀԿ շենք և սպառնացել ինքնասպանություն գործել: 

Կայքի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, քննիչներ, փրկարարական խումբ, հոգեբան:

Պարզվել է, որ Երևանի բնակիչ 48-ամյա Ա. Դ.-ն մտել է ԴԱՀԿ շենք, իր վրա բենզին լցրել ու պահանջել, որ եթե ԴԱՀԿ աշխատակիցները իր հարցերին լուծում չտան, ապա ինքն իրեն կհրկիզի: Տևական ժամանակ ԴԱՀԿ աշխատակիցները նրա հետ բանակցություններ են վարել, և նա հրաժարվել է այդ քայլին դիմելուց: 

Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և փոխանցվել քննչական բաժին: 

Կայքի տեղեկություններով՝ Ա. Դ.-ն հայտնել է, որ ինքը աշխատում է «Երևանի սիթի» ընկերությունում:

Տարածված հրապարակման առնչությամբ ԴԱՀԿ-ից պարզաբանում են հրապարակել:

Կառույցից տեղեկացրել են, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքի մոտ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզման փորձ կատարել։

«Քաղաքացու խնդիրը հասկանալու համար Ծառայության համապատասխան աշխատակիցներն ընդունել են նրան։ Վերջինիս պարզաբանվել է, որ անշարժ գույքի իր բաժնեմասի նկատմամբ արգելանք է կիրառվել իր, այլ ոչ թե նախկին կնոջ ունեցած պարտավորությունների համար։ Քաղաքացուն տեղեկացվել է նաև, որ արգելանք կիրառված չէ իր աշխատավարձի նկատմամբ։

Պարզաբանումներն ստանալուց հետո առանց միջադեպի քաղաքացին հեռացել է»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Քննչական կոմիտեից էլ տեղեկացրել են, որ կատարվածի մասին ահազանգի հիման վրա ստուգողական գործողություններ են իրականացվել:

«Պարզվել է, որ անձը, որևէ հանգամանքով պայմանավորված, ինքնահրկիզման նպատակ չի ունեցել, այլ հետապնդել է ԴԱՀԿ աշխատակիցների ուշադրությունը իր խնդրի վրա հրավիրելու նպատակ։ Այդ պատճառով քրեական վարույթ դեպքի առթիվ չի նախաձեռնվել»,- հայտնել են կառույցից:

Թեմայի այլ նորություններ