Փսորիազը հաճախ է սկսել գրանցվել նաև երեխաների մոտ, նախկինում դա հազվադեպ էր հանդիպում
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    43%
    17 կմ/ժ
  • Լոռի 19°C
    78%
    10 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    75%
    9 կմ/ժ
  • Արարատ 31°C
    27%
    2 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    67%
    9 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    70%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    40%
    19 կմ/ժ
  • Արցախ 19°C
    76%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.4
  • Ռուբլի = 4.48032
  • Դոլար = 388

Փսորիազը հաճախ է սկսել գրանցվել նաև երեխաների մոտ, նախկինում դա հազվադեպ էր հանդիպում

Փսորիազի համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ ԱՆ մաշկաբանության ազգային կենտրոնն անցկացնում է իրազեկման շաբաթ ու անվճար խորհրդատվություն՝ հիվանդության հետ կապված:

Ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներաբանության գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ մաշկաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ամեն տարի հոկտեմբերի 29-ին՝ Փսորիազի համաշխարհային օրը, առիթ է մեկ անգամ ևս խոսելու հիվանդության մասին, իրազեկելու քաղաքացիներին:

«Փորձը ցույց է տալիս, որ փսորիազ հիվանդության մասին թերի իրազեկման պարագայում առաջանում են կեղծ բժշկական մոտեցումներ, որոնք շատ հաճախ վնասակար են հիվանդների համար: Իրազեկման շաբաթ հայտարարելու հիմնական նպատակը հենց այդ տեղեկացվածության պակասի բացը լրացնելն է»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

 Իրազեկման շաբաթի շրջանակում Մաշկաբանության ազգային կենտրոնում կտրամադրվի անվճար խորհրդատվություն քաղաքացիներին:

Մաշկաբանության ազգային կենտրոնի ամբուլատոր պոլիկլինիկական բաժանմունքի վարիչ Սևակ Մկրտչյանի խոսքով՝ իրազեկվածության պակասը հաճախ հանգեցնում են նրան, որ հիվանդներն ինքնաբուժությամբ են զբաղվում, ինչն էլ հանգեցնում է բարդությունների:

«Հիվանդությունը հավասարաչափ հանդիպում է թե´ տղամարդկանց, թե´ կանանց շրջանում: Ասեմ, որ հիվանդների դիմելիությունն ավելացել է, և ունենք հիվանդության երիտասարդացման միտում: Վերջին տարիներին այդ հիվանդությունը հաճախ սկսել ենք նկատել երեխաների մոտ: Չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված, միգուցե շատ են սկսել դիմել, և ավելի շատ ենք հայտնաբերում, սակայն այսօր շատ ունենք փոքր երեխաներ, որոնք տառապում են այդ հիվանդությամբ: Նախկինում փսորիազը երեխաների շրջանում բավական հազվադեպ հանդիպող հիվանդություն էր»,- ասաց Սևակ Մկրտչյանը:  

Մասնագետներն ընդգծում են, որ փսորիազն ամբողջությամբ չի բուժվում, սակայն ժամանակին բժշկին դիմելու պարագայում հնարավոր է ընթացքը դարձնել կառավարելի և բարձրացնել հիվանդի կյանքի որակը: Դրա համար, առաջին իսկ ախտանշանների դեպքում՝ հիմնականում մաշկի վրա թեփոտվող մակերեսով հանգույցների առաջացման պարագայում, մասնագետները հորդորում են դիմել բժշկին:

Թեմայի այլ նորություններ