Պետք է համախմբվենք, չկորցնենք հույսը, որ Շուշին հետ բերենք. Սասուն Միքայելյանն ու ԵԿՄ-ն այցելել են Եռաբլուր
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    56%
    11 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 21°C
    61%
    14 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    56%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    56%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    72%
    16 կմ/ժ
  • Արցախ 17°C
    91%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5206
  • Դոլար = 388.4

Պետք է համախմբվենք, չկորցնենք հույսը, որ Շուշին հետ բերենք. Սասուն Միքայելյանն ու ԵԿՄ-ն այցելել են Եռաբլուր

Պետք է համախմբվենք, չկորցնենք հույսը, որ Շուշին հետ բերենք. Սասուն Միքայելյանն ու ԵԿՄ-ն այցելել են Եռաբլուր

Եկրապահ կամավորական միության անդամներն այսօր` մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման ու Երկրապահի օրը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ ացելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Ծաղիկների խոնարհումից ու հարգանքի տուրք մատելուց հետո, լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ասաց, որ պետք չէ երբեք հուսահատվել, պետք է համախմբվել, չկորցնել հույսն ու հավատալ, որ Շուշին հետ է բերվելու:

Լրագրողների հարցին, թե որքանո՞վ է իրատեսական դա, Միքայելյանը պատասխանեց.

«Մի ժամանակ էլ իրատեսական չէին համարում, որ Շուշին հնարավոր է ազատագրել: Պետք է այսօր մեր բանակի կողքին լինենք, որ բանակը վերականգնվի, իսկ մնացածն ապագայի խնդիր է, պետք չէ հուսահատվել»:

Պատերազմի ընթացքի ու ելքի մասին խոսելիս, Սասուն Միքայելյանը նշեց, որ այս պատերազմը սովորական չէր, վերջնական պատասխան կարող են տալ իրավապհները, թե ինչ է եղել, ովքեր են թերացել և այլն:

Խոսելով Արկադի Տեր-Թադևոսյանին այսօր ու հետմահու  Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին, ԵԿՄ նախագահը նշեց, որ դա էլ է մտածելու ու հասկանալու թեմա, որի մասին հետո կխոսի:

Թեմայի այլ նորություններ