ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
Այդ մասին ՀՀ նախագահի համապատասխանա հրամանագրում ասվում է.
Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Բորիկի Հովհաննիսյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում: