Պետական եկամուտների կոմիտեն սկսել է տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    4 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    49%
    20 կմ/ժ
  • Լոռի 22°C
    68%
    9 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    56%
    10 կմ/ժ
  • Արարատ 28°C
    45%
    3 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    38%
    12 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    36%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    62%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    4 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    56%
    7 կմ/ժ
  • Արցախ 26°C
    39%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40707
  • Դոլար = 387.815

Պետական եկամուտների կոմիտեն սկսել է տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր

Պետական եկամուտների կոմիտեն սկսել է տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր

Պետական եկամուտների կոմիտեն սկսել է ՀՀ կառավարության 12․08․2021թ․ թիվ 1324-Ն որոշմամբ սահմանված նոր չափանիշների համաձայն տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր։ Նոր չափանիշներով առաջինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացել է շինարարական կազմակերպություն։

Նոր կարգի համաձայն՝ հավաստագիրը շնորհվում է մեկ տարի ժամկետով։ Հարկ վճարողն է ընտրում՝ հավաստագիրը ստանալ առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով։ Նրա ցանկությամբ հայերենից բացի կարող է տրամադրվել նաև հավաստագրի անգլերեն կամ ռուսերեն տարբերակը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ օրինապահ հարկ վճարող համարվելու համար անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ներկայացնել հաշվարկները և վճարել հարկերը, չունենալ հարկային և (կամ) մաքսային իրավախախտում, այդ թվում՝ ՀԴՄ-ների շահագործման և վարձու աշխատողների գրանցման մասով: Հավաստագիր ստանալու համար կարող են դիմում ներկայացնել միայն ԱԱՀ վճարողները։

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի որոշման և օրինապահ հարկ վճարողներին հավաստագրերի տրամադրման կարգը, ինչպես նաև հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկը հրապարակված են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում (www.petekamutner.am)` հարկային ծառայության «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն hարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:   

Թեմայի այլ նորություններ