ՊԵԿ-ում անցկացվել է մաքսային ոլորտի համագործակցության ենթակոմիտեի նիստ. քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    43%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    88%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 23°C
    54%
    13 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    43%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    89%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    43%
    9 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    72%
    18 կմ/ժ
  • Արցախ 17°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.51182
  • Դոլար = 388.4

ՊԵԿ-ում անցկացվել է մաքսային ոլորտի համագործակցության ենթակոմիտեի նիստ. քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր

ՊԵԿ-ում անցկացվել է մաքսային ոլորտի համագործակցության ենթակոմիտեի նիստ. քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր

ՊԵԿ ոլորտային կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար կազմի և Եվրոպական հանձնաժողովի ԵՄ-ի ոլորտային գլխավոր տնօրինության համապատասխան բաժինների ու ԵՄ անդամ պետության ներկայացուցիչների  միջև անցկացվել է մաքսային ոլորտի համագործակցության  երկրորդ նիստը՝ հեռավար ձևաչափով:

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, նիստի հիմքում Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է:

Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող գործընթացները, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող դրույթները, որոնց մասով Եվրոպական միությունը կարող է աջակցություն տրամադրել:

Հանդիպմանը կարևորվել է նաև  մաքսանենգության դեմ պայքարը, անդրադարձ է կատարվել շնագիտական կենտրոնների գործունեությանը, հատկապես՝ ԵՄ անդամ երկրներից՝  Լեհաստանի հետ փորձի փոխանակմանը:

Կողմերը ներկայացրել են մաքսային օրենսդրություններում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները: Անդրադարձ է կատարվել մաքսային ոլորտին առնչություն ունեցող ԵՄ հարթակներին Հայաստանի մասնակցության հեռանկարները:

Նիստի ժամանակ քննարկվել են նաև մաքսային համագործակցության ուղղությամբ ԵՄ տեխնիկական գործիքների օգտագործման հնարավորությունները: Կարևորվել է տարիների ընթացքում Հայաստանին ԵՄ-ի ցուցաբերած աջակցությունը:

Թեմայի այլ նորություններ