ՊԵԿ նախագահը Բագրատաշենի մաքսակետում դիմավորել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    52%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    82%
    4 կմ/ժ
  • Լոռի 15°C
    96%
    7 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    50%
    20 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    52%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    52%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    61%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    94%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5242
  • Դոլար = 388.4

ՊԵԿ նախագահը Բագրատաշենի մաքսակետում դիմավորել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարին

ՊԵԿ նախագահը Բագրատաշենի մաքսակետում դիմավորել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան շրջայց են կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի պատշաճ կազմակերպման և սպասարկման պայմաններին: Ընդգծվել է, որ  արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և քաղաքացիների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժի ապահովումը երկու երկրների մաքսային մարմինների առաջնահերթություններից է:

Օրակարգում՝ կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր են: Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան անդրադարձել են համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին: Նշվել է, որ  հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ, ինչպես նաև միջազգային հարթակներում:

Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են Հայաստանի ու Վրաստանի միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակման գործընթացի կարևորությունը, ուրախությամբ փաստելով, որ համակարգի գործարկումը նախատեսվում է առաջիկա շաբաթների ընթացքում: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի համակարգերի ինտեգրման անհրաժեշտությանը:

Քննարկվել են նաև նաև երկկողմ համագործակցության մի շարք այլ ուղղություններ ևս:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել գործուն քայլերը՝ ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ