Պայքար հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    32%
    6 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    46%
    15 կմ/ժ
  • Լոռի 16°C
    99%
    9 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 29°C
    33%
    13 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    95%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    32%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    32%
    6 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    46%
    20 կմ/ժ
  • Արցախ 18°C
    86%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Պայքար հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ

Պայքար հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն (ՀՄԴԿ) այսօր մարդու առողջության, սննդի անվտանգության և զարգացման ամենալուրջ սպառնալիքներից է:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է Ազգային միջգերատեսչական աշխատաժողովին, որի նպատակն է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագիտական աջակցությամբ իրականացված Հայաստանում ՀՄԴԿ հսկողության և կանխարգելման ազգային ռազմավարության և 2023-2027 թվականների միջգերատեսչական միջոցառումների ծրագրի մշակումը:

Աշխատաժողովին մասնակցել են Առողջապահության, Էկոնոմիկայի, ԿԳՄՍ, Շրջակա միջավայրի նախարարությունների, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ: Միջոլորտային հանդիպմանը ներկա էր նաև ԱՀԿ ներկայացուցիչ և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժիհան Թաուիլան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՀՄԴԿ-ի հսկողության և կանխարգելմանն ուղղված ներկա իրավիճակը, ոլորտի խնդիրները, առկա բացերը, միաժամանակ, ԱՀԿ փորձագետների կողմից ներկայացվել են առաջարկություններ:

Լենա Նանուշյանը կարևորել է այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները, նշել, որ ՀՄԴԿ-ի դեմ պայքարը առողջապահության նախարարության քաղաքականության մի մասն է, որը սերտ համակցված է գերատեսչության այլ ռազմավարությունների հետ, օրինակ՝ վերջերս հաստատված «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ծրագրի» հետ:

ԱՀԿ ներկայացուցիչն անդրադարձել է տարբեր ոլորտների համատեղ աշխատանքին և այս բազմոլորտային խնդիրը մեկ սեղանի շուրջ քննարկելու կարևորությանը: Նա նշել է, որ ՀՄԴԿ-ի դեմ պայքարը առանցքային դեր ունի բնակչության առողջության պահպանման գործում:

Թեմայի այլ նորություններ