Փաշինյանը և Պուտինը միակարծիք են եղել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հանգուցալուծման մեթոդաբանության շուրջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    41%
    13 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    59%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    85%
    4 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    70%
    9 կմ/ժ
  • Արարատ 24°C
    65%
    5 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    49%
    11 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    41%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    83%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    41%
    13 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    73%
    13 կմ/ժ
  • Արցախ 18°C
    57%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.40696
  • Դոլար = 387.815

Փաշինյանը և Պուտինը միակարծիք են եղել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հանգուցալուծման մեթոդաբանության շուրջ

Փաշինյանը և Պուտինը միակարծիք են եղել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հանգուցալուծման մեթոդաբանության շուրջ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ մայիսի 19-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ եւ ԱՀ սահմանին տիրող ներկայիս իրավիճակը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել այս օրերին ՌԴ կողմից ներդրվող ջանքերի համար, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: Զրուցակիցները միակարծիք են եղել իրավիճակի հանգուցալուծման ճանապարհների եւ դրա մեթոդաբանության շուրջ:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլը: Հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է քննարկումը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ, հատուկ շեշտվել է տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով պրակտիկ խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության տառին ու ոգուն:

«Այս համատեքստում ուշադրություն է դարձվել ադրբեջանա-հայկական սահմանի վերջին միջադեպին: Ընդհանուր տրամադրվածությունը հետևյալն է՝ կարգավորումը պետք է լինի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը շարունակելու է միջնորդական ջանքերը և խորհրդատվության տրամադրումը՝ հանուն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու շուրջ համաձայնության հաստատման»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի առանցքային հարցեր: Իլհամ Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել ռուսական պատվաստանյութերի մատակարարման համար: Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են հայտնել բոլոր ուղղություններով համագործակցության խորացման ուղղությամբ:

Թեմայի այլ նորություններ