Պապիկյանը Սալյուկովին և Կուլակովին է ներկայացրել սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերի և կուտակումների վերաբերյալ տվյալներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    2 կմ/ժ
  • Լոռի 19°C
    55%
    4 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    52%
    9 կմ/ժ
  • Արարատ 21°C
    34%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    42%
    10 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    48%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    8 կմ/ժ
  • Արցախ 20°C
    43%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 379.2007
  • Ռուբլի = 4.03493
  • Դոլար = 390.501

Պապիկյանը Սալյուկովին և Կուլակովին է ներկայացրել սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերի և կուտակումների վերաբերյալ տվյալներ

Պապիկյանը Սալյուկովին և Կուլակովին է ներկայացրել սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերի և կուտակումների վերաբերյալ տվյալներ

Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովին և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովին։

ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-մայոր Կուլակովին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, տիրող օպերատիվ իրավիճակը, առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:

Նախարար Պապիկյանն ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերի և կուտակումների, պարբերաբար իրականացրած սադրանքների, հայկական դիրքերի ուղղությամբ հրաձգության և դրան զուգահեռ ապատեղեկատվության հաճախակի տարածման վերաբերյալ տվյալներ:

Թեմայի այլ նորություններ