Օրվա ամփոփում․ հուլիսի 24-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    34%
    30 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    60%
    13 կմ/ժ
  • Լոռի 18°C
    99%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    98%
    2 կմ/ժ
  • Արարատ 28°C
    54%
    21 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    34%
    30 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    98%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    34%
    30 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    65%
    22 կմ/ժ
  • Արցախ 21°C
    82%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Օրվա ամփոփում․ հուլիսի 24-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ հուլիսի 24-ի ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձեր։

Չնայած նրան, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը պահպանվել է հարաբերական անդորր, հակառակորդը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց:

Վլադիմիր Պուտինը հեռակապի միջոցով օպերատիվ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ: Քննարկվել են նաև Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների, այդ թվում ՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ, հիմնականում այդ հանրապետությունների սահմանին շարունակվող լարվածության ֆոնին։ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների օպերատիվ հանդիպման մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է առել անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես ասելով, որ Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից:

Համաձայն հուլիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատված տվյալների Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36613 դեպք, որոնցից 25734-ն` առողջացած, 692-ը` մահվան ելքով, փաստացի բուժում է ստանում 9969 պացիենտ:  ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով այսօր խոսել է այն մասին, որ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից։

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը։

Միացյալ Թագավորության պատգամավորները նամակ են հղել Միացյալ Թագավորության Արտաքին Գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում այսօր տեղեկացրել է ԱԺ "Իմ քայլը" խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նամակում մասնավորապես նշվում է ադրբեջանական կողմի սադրանքների մասին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունները տեղի են ունեցել Հայաստանի Հարապետության սուվերեն տարածքում:

InterLur.com-ը հղում անելով РИА Новости գործակալությանը այսօր հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնությունը օգոստոսի 1-ից վերսկսում է ավիահաղորդակցությունը, այս մասին հայտարարել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը վերջին շրջանում արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերյալ այսօր հայտարարությամբ էր հանդես եկել, նմանատիպ հաղորդագրություն էր տարածել նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կապված Ռուսաստանում ադրբեջանցիների վերջին սադրանքների հետ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կամրջից ինքնասպան լինել սպառնացող մանկատան նախկին սանի բնակարանի խնդրի հարցն արդեն լուծված է։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն։ Կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին հուլիսի 24-ին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի, Շիրակի, Արմավիրի մարզերում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է օրեր առաջ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված Սոս Էլբակյանի ընտանիքին և Գյումրի։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի մարտական կոչը, որն ուղղված է հրամանատարներին և զինվորներին։

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

 

Թեմայի այլ նորություններ