Օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    26%
    7 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    41%
    9 կմ/ժ
  • Լոռի 24°C
    67%
    10 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    54%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    36%
    1 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    34%
    14 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    26%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    59%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    26%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    47%
    7 կմ/ժ
  • Արցախ 28°C
    34%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 393.3008
  • Ռուբլի = 4.39673
  • Դոլար = 388

Օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ

Օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ

Քննարկվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները միտված են խորհրդարանում լրագրողական գործունեությունը կանոնակարգելուն եւ ԱԺ աշխատանքների լուսաբանումը պատշաճ մակարդակով իրականացնելուն:

Փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում եւ Ազգային ժողովի այգում: Վերջիններս կարող են Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների  համաձայնությամբ:

Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ որոշ փոփոխություններ էլ տեխնիկական բնույթի են:

Նախագծով առաջարկվում էր ինտերնետային լրատվության միջոցների համար սահմանված օրական մինչեւ 2 հազար այցելությունը փոխարինել մինչեւ 5 հազարով, սակայն խորհրդարանի ղեկավարն առաջարկեց անփոփոխ թողնել այդ կետը, ինչին համաձայնեցին խորհրդի անդամները:

13 կողմ եւ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց:

Ազգային ժողովի ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը սահմանելու մասին հարցի քննարկումը հետաձգվեց:

Թեմայի այլ նորություններ