Նոյեմբերի 29-ին ջրի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվելու, սակայն սպառողը չի զգա փոփոխությունները. Գարեգին Բաղրամյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 33°C
    22%
    9 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    41%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    80%
    11 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արարատ 34°C
    30%
    32 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    85%
    12 կմ/ժ
  • Արմավիր 34°C
    22%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    78%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 32°C
    22%
    9 կմ/ժ
  • Կոտայք 30°C
    48%
    10 կմ/ժ
  • Արցախ 22°C
    80%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.1006
  • Ռուբլի = 4.5107
  • Դոլար = 388.4

Նոյեմբերի 29-ին ջրի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվելու, սակայն սպառողը չի զգա փոփոխությունները. Գարեգին Բաղրամյան

Նոյեմբերի 29-ին ջրի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվելու, սակայն սպառողը չի զգա փոփոխությունները. Գարեգին Բաղրամյան

Վաղը` նոյեմբերի 29-ին, ջրի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվելու, սակայն սպառողը չի զգա փոփոխությունները։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նրա խոսքով` կա արդեն քննարկում և համաձայնեցում կառավարության հետ, որ սուբսիդավորումը շարունակվելու է, փոփոխվելու է սուբսիդիայի մեծությունը։

«Սպառողն իր վրա ոչինչ չի զգա։ Սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը հաշվարկային 180 դրամ է, այսօրվա գործող 208.4 դրամը դառնում է 206 դրամ, սակայն սպառողի համար կշարունակի գործել 200 դրամով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է գազի սակագնի փոփոխությանը, Բաղրամյանը հիշեցրեց, որ օգոստոսի 1-ին է եղել վերջին վերանայումը, և գինը մնացել է անփոփոխ։

«Եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի, չեմ կարծում` վերանայման գործընթաց լինի։ Վերջին բանակցությունների և ջրի վերանայումների մեջ կառավարության համաձայնագրի փոփոխության արդյունքում համաձայնություն է կնքվել, որ առաջիկա 10 տարիների համար ֆիքսվում է 165 դոլարը»,- ասաց նա։

Թեմայի այլ նորություններ